Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա          Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել       Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր    

20 դեկ 2016 18:50

Հայաստանում կան ապօրինի ներմուծված դեղեր՝ հիմնականում Վրաստանից, որոնք ահռելի չափերի են հասել. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ  Սամվել Զաքարյանը նշեց, որ Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում չգրանցված դեղերը, և դա հիմնականում պայմանավորված է արտադրող ընկերությունների համար հայկական շուկայի ոչ գրավիչ լինելով. «Դա հատկապես վերաբերում է հազվադեպ հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղերին, երբ այդ դեղի կարիքը կարող է տարեկան 3-4 անգամ լինել: Նման դեպքերում ընկերություններին ձեռնտու չէ Հայաստանում իրենց դեղամիջոցները գրանցելու համար մեծ գումարներ ծախսել: Այսպիսի դեպքերի համար մենք նախկինում կառավարությանն առաջարկել ենք, որ ինքը ստանձնի այն դեղերի գրանցումը, որոնք այս խմբի մեջ են: Եթե տնտեսվարող սուբյեկտներին ձեռնտու չէ դրանց գրանցումն ու ներմուծումը, ապա ցանկալի է, որ դրանք Հայաստանում լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով «Դեղերի մասին» նոր օրենքին, թե որքանով այն կնպաստի Հայաստանում դեղերի գների նվազմանը՝ Սամվել Զաքարյանը նշեց, որ օրենքը կարգավորում է դեղերի գրանցման, ներմուծման կամ արտադրության հարցերը, բայց չի կարգավորում բիզնես միջավայրը կամ հավասար մրցակցության հարցերը: Ինչ վերաբերում է դեղերի գների պետական կարգավորմանը, ապա դա, նրա խոսքով, առնչվում է միայն պետգնմանը, իսկ մնացած գների վրա չի կարող ներգործել:

Սամվել Զաքարյանը նաև վստահեցնում է, որ Հայաստանում չկան կեղծ դեղեր, կան ապօրինի ներմուծվածներ՝ հիմնականում Վրաստանից, և դրանք ահռելի չափերի են հասել: Պատճառն այն է, որ այնտեղ ավելի էժան է, քան Հայաստանում. «Ապօրինի, ոչ թե կեղծ, որը  չգրանցված է նշանակում: Հայաստանում երբեք չի եղել արհեստական դեղ, կավիճ, թույն, ներքնահարկում պատրաստված դեղ»:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր