Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

11 հուն 2016 15:55

Ապրիլյան պատերազմը պայմանավորվածության արդյունք. Ժ Սեֆիլյան. (Տեսանյութ)

Հունիսի 11-ին  Հայացք մամուլի ակումբի հյուրն էր  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց Ադրբեջանին տարածքների վերադարձ թույլ չտալու համար կոմիտե ստեղծելու գործընթացի մասին: Նա անուններ չհրապարակեց, սակայն ներկայացրեց, թե ինչ մարդիկ պետք է հավաքվեն կանխելու համար այդ վտանգը. «Փորձեմ թվարկել դրանցից մի քանիսը՝ մարդիկ, որոնք ըստ էության, մերժում են մադրիդյան սկզբունքները, որոնք երկար տարիներ փաթաթված են հայ ժողովրդի վզին, մարդիկ, որոնք մերժում են Արցախյան պատերազմի ավարտից մինչ այսօր պարտվողական քաղաքականությունը, որը կիրառվել է բոլոր ռեժիմների կողմից, մարդիկ, որոնք կողմ պետք է լինեն խաղաղություն ստանալու, հակառակորդին ծնկի բերելու միջոցով գաղափարին, մարդիկ, որոնք պատրաստ են ամեն մի թիզի ամեն մի սանտիմետր հայրենի հողի համար ամեն գնով գնալ զոհողությունների»: 
Ժիրայր Սեֆիլյանի վստահեցմամբ՝ Հայաստանում «իշխող ռեժիմի» գլխավոր մտահոգությունը եղել է իշխանությունը պահպանելը և այդ խնդիրը լուծելու համար կանգ չեն առել որևէ միջոցի առաջ. «Այդ միջոցների  մեջ եղել է նաև մեր երկիրը մաս առ մաս վաճառելը։ Բոլորս այս տարիների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես այդ մարդիկ, արտաքին գործոնը օգտագործելով, մեր երկիրը մաս- մաս վաճառել ու կարողացել են պահել իրենց իշխանությունը: Բոլորս գիտենք, որ այլևս բան չի մնացել վաճառելու, այս անգամ վաճառելու Արցախի հերթն է եկել: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում, շատ նման էր պայմանավորված պատերազմի։ Այս խնդրի կարգավորման բոլոր միջոցներն արդեն սպառված են և արդեն դիմում են այդ միջոցին»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա խորհուրդ է տալիս սրա մեղքը չբարդել բանակի վրա. «Մեղքը քաղաքական ղեկավարությանն է, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանինը։ Կորցված դիրքերը կարելի է հեշտությամբ հետ բերել, նույնիսկ առանց զոհեր տալու, նման նախադեպեր ունեցել ենք, սակայն մեր բանակի ձեռքերը կապված են: Սերժ Սարգսյանը իր իշխանությունը երկարացնելու նպատակով շահարկում է Արցախի խնդրի լուծումը՝ դրա դիմաց մեծ խոստումներ ստանալով, դրանց մեջ գոյություն ունի նաև մեծ գումարներ»։
Սամվել Բաբայանի վերադարձի և այնուհետ ծավալված գործընթացների մասին խոսելով` Ժիրայր Սեֆիլյանը մեկ հանգամանք առանձնացրեց. «Տարօրինակ է, որ Սամվել Բաբայանի նման անձնավորությունը, ով եղել է բարձրաստիճան զինվորական պաշտոնյա, տիրապետել գաղտնիքների, երկար տարիներ բացակայել է իր հայրենիքից։ Հասարակությունը պետք է հետաքրքրվի՝ որոնք էին պատճառները, որ հաղթանակած բանակի հրամանատարը տարիներ շարունակ գտնվել է դրսում»։
Անդրադառնալով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելուն, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ դա հայ ժողովրդի մշակույթը չէ. «Սա քոչվոր ցեղերի մշակույթ է, որ դժբախտաբար այսօրվա մի քանի չինովնիկ Ստեփանակերտում նստած յուրացրել են և կիրառում են»:
Մանրամասները՝ տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր