Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

24 հուն 2017 18:10

Երբ իշխանության մեջ լինելուց հետո կարճ ժամանակում դառնում են նույն իշխանությանը քննադատող՝ կասկածելի է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր Հայաստանի քրիստոնեա դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը խոսեց առաջիկա ներքաղաքական զարգացումների և նախընտրական գործընթացների մասին:

Խոսրով Հարությունյանը, խոսելով ձևավորվող դաշինքների մասին՝ նշեց, որ  դրանք լուրջ փոփոխություններ կամ որակ չեն բերի խորհրդարան. «Պետք է միավորվեն այն ուժերը, որոնք ունեն գաղափարական ընդհանրություններ, ընդհանուր կետեր: Բայց միշտ չէ, որ դա տեսնում ենք: Կան դաշինքներ,  որոնք շատ կարճաժամկետ խնդիր են լուծում՝ այս ընտրություններին որոշ հաջողություններ գրանցել, բաց հանրային կյանքի կազմակերպման, քաղաքականությանը  որակ հաղորդելու տեսանկյունից նման միավորումները մեծ դերակատարություն չեն կարող ունենալ»:

Մեր այն դիտարկմանը, թե որքանով է հասկանալի և ընկալելի, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հատկապես ընդդիմադիր դաշտում հանդես կգան վերջերս իշխանությունից դուրս եկած գործիչներ, բանախոսը նշեց, որ եթե որևէ մեկը ունի գործող քաղաքականության հետ սկզբունքային տարաձայնություններ, լուծումը հասկանալի է, բայց, երբ իշխանության մեջ լինելուց հետո կարճ ժամանակահատվածում դառնում են նույն իշխանությանը քննադատողը կասկածելի է. «Քաղաքական ուժի մոտիվացիան պետք է պայմանավորված լինի ոչ թե իշխանության դեմ պայքար ծավալելով, այլ՝ հանրության մատից փուշ հանելով: «Ինձ համար շատ բաներ հասկանալի չեն: 1992-ին, երբ ես քաղաքական մեծամասնության հետ ունեցել եմ տարաձայնություններ, հրաժարական եմ տվել վարչապետի պաշտոնից, հետևաբար, եթե որևիցե մեկը, լինելով իշխանության մեջ, ունի սկզբունքային տարաձայնություններ, դրա ելքը բոլորիս հայտնի է: Իսկ տվյալ պարագայում ինձ համար առնվազն վիճահարույց, կասկածահարույց է, երբ դու իշխանության մեջ ես և հանկարծակի դառնում ես նույն իշխանությանը քննադատող: Սակայն դրա գնահատողը ես չեմ, այլ՝ հանրությունն է»,-ասաց Խոսրով Հարությունյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր