Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան    

15 փետ 2017 18:50

Հովիկ Աբրահամյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՍԴՀԿ-ի՝«Ծառուկյան» դաշինքին չմիանալու պատճառ . Տեսանյութ

Հովիկ Աբրահամյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՍԴՀԿ-ի՝«Ծառուկյան» դաշինքին չմիանալու պատճառ . ՏեսանյութՀայացք մամուլի ակումբի հյուրերն էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ  Նարեկ Գալստյանը և ՍԴՀԿ վարչության անդամներ՝ Վազգեն Մեսրոպյանն ու Գագիկ Մելիքյանը:

Նարեկ Գալստյանը խոսեց ՍԴՀԿ-ի «Ծառուկյան» դաշինքին չմիանալու պատճառների և ՍԴՀԿ ապագա անելիքների մասին:
Երեկ ՍԴՀԿ-ն հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի բանակցություններից դուրս գալու մասին, քանի որ խախտվել էր նախնական քաղաքական պայմանավորվածությունները: Նարեկ Գալստյանը նկատեց, որ  այս բանակցությունները սկսվել էին բացառապես Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչների կողմից: Դաշինքում որոշումները և կառավարումը պետք է իրականացվեր խորհրդի միջոցով, որը կազմված էր լինելու դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից. «ՍԴՀԿ-ի համար ընկալելի հայաստանյան քաղաքական ուժերի հետ` ՌԱԿ, ՀՀՇ, «Միասնություն» շարժում, պետք է դաշինք կազմեին, ոչ թե անհատները մտնեին ցուցակ»,- ասաց նա: 

Նարեկ Գալստյանը նաև նշեց, որ ՍԴՀԿ-ն ընտրապայքար էր մտնելու բացառապես սեփական ֆինանսական միջոցներով` ութ ռեյտինգային թեկնածու էին ներկայացրել. «Ամեն ինչ համաձայնեցված էր, նախնական աշխատանքները սկսվել էին, որից հետո, ինչպես մամուլն է գրում` հայտնի որսից հետո, մեկ ժամվա ընթացքում սկսեցին իրադարձությունները այլ ուղղությամբ զարգանալ»,- նկատի ունի այն խոսակցությունները, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել ու ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, որից հետո «Ծառուկյան» նախնական դաշինքում ուժերի վերադասավորում տեղի ունեցավ:

«ԲՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին գնալը մեր մանկության կապույտ երազանքը չի եղել, մանավանդ, որ այնտեղ դերակատարում ունեն այնպիսի մարդիկ, ովքեր արհեստականորեն դուրս են մնացել ՀՀԿ-ի ցանկից»,- ասաց Նարեկ Գալստյանը, հավելելով, որ հնարավոր դաշինքում տիրող մթնոլորտը, չէր նպաստում քաղաքական կոռեկտությանը, իսկ այս ընթացքում ՍԴՀԿ-ի վերաբերյալ մամուլում եղած, իր բնորոշմամբ՝ բոլոր կեղտոտ հրապարակումների ետևում կանգնած է եղել Նաիրա Զոհրաբյանը:

Նարեկ Գալստյանը նաև ասաց, որ ՍԴՀԿ-ն  վարչության երեկ երեկոյան կայացած նիստում որոշել է` կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ տեխնիկական խոչընդոտներ կան ժամանակը շատ քիչ է վերակազմակերպվելու ու միայնակ ընտրություններին մասնակցելու համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր