Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

19 փետ 2017 22:43

Ավազի հետ ընկերության գաղտնիքն ու ավազանկարչության կախարդանքը. Տեսանյութ

Ավազի հետ ընկերության գաղտնիքն ու ավազանկարչության կախարդանքը. ՏեսանյութԱվազով նկարչության շնորհիվ անսպասելիորեն հայտնված պատկերները կախարդական են թվում ոչ միայն երեխաներին, այլ նաև` մեծերին: Ժամանց լինելուց զատ, ավազով նկարչությունը նպաստում է զգայարանների զարգացմանը և հանգստացնում է նյարդային համակարգը: Ավազով նկարչության գաղտնիքների շուրջ Hayacq.com-ը զրուցեց աճպարար, երաժիշտ, ավազանկարիչ Արմեն Մխոյանի հետ:

-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ավազով նկարչությամբ, և ո՞վ օգնեց Ձեզ այդ հարցում:

-Ավազով նկարչությանն առնչվեցի մոտ երկու տարի առաջ, «Մեջիք սենդ» ավազով նկարչության զարգացման կենտրոնում, որից սկսվեց հետաքրքրություն առաջանալ դեպի արվեստի այդ տեսակը: Երբ կենտրոնը փակվեց, ես որոշեցի ինքս զբաղվել դրա զարգացմամբ, սկսեցի ուսումնասիրել հնարավոր բոլոր աղբյուրները: Կարճ ժամանակ անց «Երիտասարդություն» հ/կ-ի կողմից առաջարկ ստացա ծրագիր մշակելու և զբաղվելու, Հայաստանում ավազով նկարչության տարածմամբ: Պրակտիկաս համատեղելով, մշակեցի ուսումնական ծրագիր և վերջերս էլ անցկացրեցի սեմինար-հանդիպում, որի ժամանակ ներկայացրի դասընթացի ծրագիրը, ինֆորմացիա տվեցի արվեստի այդ ճյուղի վերաբերյալ:

-Յուրաքանչյուր աշխատանք իրենից ենթադրում է նպատակի իրականացում, ո՞րն է Ձեր նպատակը:

-Նկարչությունն օգտագործվում է բազմաթիվ միջոցառումների ժամանակ: Ավազով նկարչությունը չի ենթադրում վերջնարդյունքի պահպանողություն, քանի որ նկարում ես և ջնջում:Դու կարող ես ձեռքի մեկ շարժումով մաքրել այն ու նորից ստեղծել: Իմ կարծիքով մեզնից յուրաքանչյուրի մեջ նստած է նկարիչը՝ այլ հարց է, թե դու ինչպես ես զարգացնում այդ:

-Ի՞նչ է անհրաժեշտ ավազի հետ լավ ընկեր դառնալու համար:

-Առաջին հերթին ցանկություն է պետք ընկերանալու համար, բայց կա մի նրբություն`ավազները տարբեր են լինում`կվարցային, ծովի, գետի, անապատի: Բոլոր ավազները չեն, որ կարելի է կիրառել այս արվեստում: Երբ արդեն ցանկություն կա ավազի հետ ընկերանալու, պետք է գտնել ավազի այն տեսակը, որը կարողանում ես զգալ: Ես օգտագործում եմ անապատի ավազ: Ավազի այս տեսակը շատերն են կարողանում զգալ: Իսկ զգալ նշանակում է՝ ձեռքերդ ու մատներդ միաձուլվում են ավազին և դառնում դրա շարունակությունը, վերածվելով նկարելու գործընթացի: Սկսում ես տիրապետել ավազին այնպես, ինչպես ձեռքերիդ: Պետք է հասկանաս ինչ-որ պատկեր ստանալու համար ինչպիսի շարժումներ են հակավոր, որքան ավազ է անհրաժեշտ տարածություն ստեղծելու կամ տարածությունից մաքրելու համար:Այս փուլերը յուրացնելուց հետո դու և ավազը դառնում եք լավ ընկերներ:

-Կա՞ հատուկ ուղղվածություն, որը գերակշռում է Ձեր նկարներում:

-Սովորաբար սիրում եմ դիմանկարներ նկարել, որը պահանջում է երկար ժամանակ ու մանրակրկիտ աշխատանք: Բայց ավազով նկարչությունն իրենից ենթադրում է տեսարաների հնարավորինս արագ ստացում ու մեկը մյուսին փոխարինում: Այսպիսով դու սկսում ես հաճույք ստանալ հենց այդ գործնթացից, որն էլ կարող է դառնալ ցանկացած ուղղվածության նկար`համապատասխան բարդության աստիճանի: Պետք է պահպանել դինամիկան: Իհարկե, դա չի նշանակում, որ վերջնարդյունք չպետք է լինի, քանի որ դիմացինի համար պետք է հասկանալի լինի, թե ինչ է պատկերված: Նշեմ, որ ցանկացած ուղղվածության նկար կարելի է ավազով ստանալ:

-Ասացիք, որ ավազով նկարչությունն իրենից դինամիկա է ենթադրում, մոտավորապես ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մեկ նկարի համար:

-Կախված է նկարի կամ տեսարանի բարդությունից: Կարող է վարկյաններից, մինչև անգամ ժամեր տևել՝ նախ այն թղթի վրա եմ ստանում հետո մտածում ավազի վրա կառուցելու մեխանիզմները, քանի որ ավազի վրա նկարելը նման է կառուցելուն:

-Ի՞նչ երաժշտության ներքո եք սիրում ստեղծագործել:

-Սովորաբար սիրում եմ դասական կատարումներ լսել: Բայց կախված է, թե ինչ հոգեվիճակի տեսարան եմ ուզում ներկայացնել: Հետևաբար համապատասխան հոգևիճակ ստեղծող երաժշտություն եմ լսում:

-Այն ինչով հիմա զբաղվում եք կմնա հոբբի թե՞ կդառնա մասնագիտություն:

-Ավազով նկարչությունն վաղուց ինձ համար հոբբի չէ: Ես դրանով արդեն աշխատում եմ թե' ելույթներ ունենալու առումով, թե' հիմնական դասընթացներ անցկացնելով: Մինչ այժմ մանկապարտեզում եմ անցկացրել դասընթացներ, իսկ այսօր հատուկ ծրագիր կա նախատեսված մեծահասկաների համար: Համապատասխան տարիքային առանձնահատկությունները հաշվի եմ առել ծրագրում: Այնպես որ, այն ինձ համար արդեն սիրելի աշխատանք է դարձել:

Հարցազրույցը՝ Աիդա Գևորգյանի



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր