Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի    

22 մայիս 2018 17:38

12-ամյա կրթությունն իրեն չի արդարացրել, հնարավոր է առաջիկայում չեղարկվի. ԿԳ նախարար

Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանը ներգրավվեց Բոլոնյան համակարգի մեջ, որն իրենից ներկայացնում է Եվրոպական երկրների ուսումնական գործընթացների հետ համագործակցության ծրագիր, մեր երկիրն անցավ կրթության 12-ամյա դպրոցական համակարգին: Այդպիսով՝ դպրոցները բաժանվեցին միջնակարգ եւ ավագ հատվածների: 12-ամյա կրթական համակարգի անցումը դժգոհությունների հսկայական ալիքի պատճառ էր դարձել, որը, սակայն անտեսվեց:

Այսօր, նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի, քանի որ այն չի արդարացրել իրեն:
Նա նշել է, որ գործընթացը, իհարկե այս ուսումնական տարում դժվար թե իրականություն դառնա, սակայն նախարարության հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր