Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 հուն 2016 18:01

Ինչո՞ւ է աղմկում Զախարովան

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան օրերս անդրադարձել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը:

 

Նա մասնավորապես հայտնել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»,-հիշեցնելով ՌԴ վերաբերմունքը Հայրենական Մեծ պատերազմի, նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացման, վերածնման ցանկացած փորձի նկատմամբ: 

Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԵՊՄ  համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Լևոն Շիրինյանի հետ:

-Պարոն Շիրինյան, Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Ռուսաստանում տարoրինակ ընկալվեց: Նույնիսկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ  Մարիա Զախարովան  քննադատությամբ է հանդես եկել: Ըստ Ձեզ, ո՞րն է նման պահվածքի պատճառը:

-20-րդ դարի համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունը` Հայոց  Ցեղասպանությունը կատարվել է երիտթուրքերի ձեռքով: Ռուսաստանի գնահատականով՝ ըստ 1915 թ-ի մայիսի 24-ի բանաձևի, այն  որակվել է որպես մարդկության և քաղաքակրթության դեմ  ծանրագույն հանցագործություն: Երիտթուրքերին հաջորդել է Քեմալի իշխանությունը: 1919 թ.-ին Լենինի բանդան  Բեռլինում կապեր է հաստատել երիտթուրքերի հետ, հետո` Էնվերի այց Մոսկվա,  հետո նաև Քեմալ և այլն: Լենին-Ստալին  տանդեմը ոչնչացրել է երկու քաղաքակիրթ ժողովուրդ և պետություն. մեկը` Հայաստանի անկախ հանրապետությունը, մյուսը`  Հունաստանը: Եվ, եթե  սա իրենք չեն դատապարտում, ապա  ծիծաղելի է  իրենց կողմից բարոյականության մասին խոսելը: Ես ռուսներին  առաջարկում եմ Լենինին հեռացնել Կարմիր հրապարակից՝  նա մարդկության խարանն է, կամ արդյո՞ք բարոյական է  Ստալինին մեծարելը: Նժդեհը ինչ արել է,  արել է իր ժողովրդի, իր պետության անվտանգության  ու ապահովության համար և ոչ ավելին: Լենինն ու  Ստալինը ավելի ֆաշիստ են,  քան ցանկացած  մեկը, ով կարող է նացիստ լինել:  Նրանք մեր պետությունը աճուրդի են հանել, կիսել  թուրքերի հետ: 

Մենք սուվերեն  երկիր ենք, ո՞վ է Զախարովան, որ մեզ պետք է ասի`ում արձանը դնենք, կամ` ինչ անենք:  Ռուսը այն տեսակն է, որը չի հիշում` իրենց երկրի փրկության համար ցեղասպանված մի ժողովուրդ 300 000 զոհ է տվել,  նույնիսկ Անգլիան այդքան զոհ չի ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:  Եթե Ադրբեջանի պանթյուրքիստներին պիտի դուր գան,  թող ուրիշ տարբերակ գտնեն: Ադրբեջանի հետ իրենց մերձեցման համար փորձեր են անում. ապրիլյան պատերազմը չօգնեց,  հիմա էլ մերձենում են Նժդեհով: 
Նժդեհը Հայաստանի համար այն հերոսն է, ինչպիսիք են Կոլչակը և Դենիկինը Ռուսաստանի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր