Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

20 մար 2017 16:42

Որոշ համակարգեր պետք է ավլել-թափել, որ երկիրը փոխվի. Տեսանյութ

«Հայացք» ակումբի հյուր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը անդրադարձավ քաղաքական գործընթացներին և քարոզարշավի ընթացքին: 

4-րդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հրանտ Բագրատյանը քարոզարշավի օրերին համոզվել է՝ միայն  Երևանի   կենտրոնն է  մնում  չկաշառված օազիսը:  «Երկու ուժեր ցուցակագրում են եւ կաշառքներ խոստանում: Մեկը ներկայանում է իշխանություն, մյուսը՝ ընդդիմություն»: Կաշառք տվողները, նրա խոսքերով,  ցանկանում են սրբել-տանել բոլոր  ձայները: Հրանտ Բագրատյանը հիշեց  Արմավիրում  քարոզարշավի ժամանակ իրենց դիմած մի պապիկի, երբ նա բացահայտ կերպով կաշառք էր ցանկացել. «Ամոթ չե՞ք անում,  առանց  փողի գալիս եք՝ ասաց նա»: Սակայն կուսակցությունը պատրաստվում է պայքարել, հստակ որոշել են՝ ինչպես:  «Թաղային հեղինակությունների դեմ կռիվ կտանք: Եթե դիմեն զենքի, մենք էլ զենքի կդիմենք», – ասաց Հրանտ Բագրատյանը: 

Հրանտը Բագրատյանը նկատեց. «Ամբողջությամբ դատական համակարգը պետք է փոխվի, համակարգեր կան՝ 50 տոկոսով։ Որոշ համակարգեր պետք է ավլել-թափել, որ երկիրը փոխվի։ Պետք է մաքրել բանակի, ոստիկանության, անվտանգության վերնախավը»։  

Վերջինս նաեւ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ առաջարկելով կանոնակարգել գիշերային ակումբների աշխատանքը եւ մարմնավաճառներին լիցենզավորել. «Կա նաեւ գիշերային կյանք այս քաղաքում, որ փողոցը գնում ես, քշում ես, երեխայի հետ անցնում ես, տեսնում ես կանգնած են: Գիտեք ինչ կա, վերջապես պետք է օրենքով կանոնակարգել: Պետք է էդ մարդիկ փող մուծեն, լիցենզիա ստանան եւ մեկ կամ երկու տեղ հատկացնենք: Ամեն տեղ քաղաքում չի կարող լինել գիշերային ակումբ: Ոմանք ասում են, որ դա անում ենք իրանցի զբոսաշրջիկների համար, արե՛ք: Նրանք պետք է անցնեն բժշկական ստուգում, նոր սպասարկեն զբոսաշրջիկներին: Թող իրանցի զբոսաշրջիկները լինեն, բայց տեղ տարեք, թող ինչ ուզում են անեն: Եթե չեք օրինականացնում, ինչի՞ չեք բռնում: Քաղաքակիրթ երկրում, օրինակ՝ Գերմանիայում, Եվրոպայի երկրներում այն օրինական է: Ես գտնում եմ, որ Փարիզը շատ ավելի բարոյական է, քան Երեւանը: Երեւանում քաղաքի ցանկացած հատվածում տեսնում ես այդպիսի երեւույթ՝ գիշերային ակումբ, պոռնկություն, չի՛ կարող այդպես լինել: Հիմա օրինականացված չի՞: Հիմա, ի դեպ, դա չի դատապարտվում մեր օրենքներով: Բայց կեսն արել ենք, կեսը չենք արել»: Հրանտ Բագրատյանն ասաց, որ երկու ճանապարհ կա մարմնավաճառների հարցում՝ կամ մեզ Հյուսիսային Կորեայի տեղ ենք դնում ու բոլորին փողոցում սպանում ենք, վառում ենք, կամ լիցենզիա ենք տալիս մարմնավաճառներին: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր