Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

04 ապր 2016 15:18

Ադրբեջանի ակնկալիքները չարդարացան. Ռոման Մելիքյան

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը սպասելի էր, վերջին ամիսներին Ադրբեջանը բացահայտորեն դրան էր գնում»,-ապրիլի 4-ին Հայացք մամուլի ակումբումնշեց քաղաքագետ, փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանը:

«Ադրբեջանի ազգաբնակչությունը պատրաստ չէ պատերազմի. եթե մեզ մոտ կամավորների հոծ խմբեր են մեկնում առաջնագիծ, նրանց մոտ ընդհակառակն է` Ադրբեջանում նման բան չկա»,- գնահատելով հայկական և ադրբեջանական կողմերի մարտունակությունը` նշեց Ռոման Մելիքյանը` կարծիք հայտնելով, որ Ադրբեջանն այս բլից գործողություններով նպատակ ուներ գործնականում պարզել իրենց և մեր ներուժը. «Դիվերսիոն հարձակումներ միշտ էլ եղել են, բայց այսպիսի լայնամասշտաբ մարտեր` ոչ: Մի բան, սակայն, հստակ է` Ադրբեջանի ակնկալիքները չարդարացան»:

Ինչ վերաբերում է այս իրավիճակում Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հավանականությանը, քաղաքագետը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ դե յուրե պայմանագիր ենք ստորագրելու Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության հետ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ արդեն որոշակիորեն նաև իրավական մակարդակով ենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը, որպեսզի բանակցային գործընթացը չտուժի, բայց եթե իրավիճակը սրվի, մեզ ուրիշ ելք չի մնալու, և նախագահի հայտարությունն Արցախի անկախության ճանաչման կես ճանապարհն էր»,- շեշտեց Ռոման Մելիքյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր