Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

07 ապր 2017 13:20

Բարձրորակ կնոջ 12 նշան

1. Նա դրդում է ձեզ՝ հասնել ձեր նպատակներին, բայց չի միջամտում: Նա վստահ է, որ դուք կարող եք ընդունել ճիշտ որոշումներ: Նա ձեր աջակիցն է, ոչ թե մարզիչը:
2. Նա չի փորձում ձեզ ստիպել խանդել: Նա վստահ է ինքն իր վրա, գիտի իր արժեքը եւ որ դուք գիտեք այդ մասին: Նա խաղեր խաղալու անհրաժեշտություն չունի՝ ցույց տալու համար, որ արժանի է ձեզ:
3. Նա արքայադստեր բարդույթ չունի: Նա պահանջում է, որ դուք նրան հարգանքով վերաբերվեք ոչ միայն նրա համար, որ նա ձեր սիրելին է կամ որ կին է: Նա ակնկալում է, որ դուք  հարգանքով կվերաբերվեք ձեր ընտանիքին եւ ընկերներին, եւ նման վերաբերմունք է սպասում նաեւ իր նկատմամբ:
4. Նա ունի իր կյանքի մի մասը, որտեղ դուք չկաք. ընկերներ, հոբբի, կարիերա, ինչ ասես: Նա բավականաչափ  անկախ է եւ վստահ, որ կարիք չունի ձեր ներկայությանն ամեն տեղ:
5. Դուք անգամ չեք մտածում՝ արժե նրան հրավիրել ինչ-որ միջոցառման. ընկերների հետ հանդիպում, կորպորատիվ, ծնողների մոտ: Նա գիտի՝ ինչպես իրեն պահել տարբեր իրավիճակներում: Նա բավականաչափ հասուն է՝ լավ տպավորություն թողնելու համար ձեր գործընկերների վրա եւ բավականաչափ իմաստուն ՝ ընկերների հետ  ժամանակ անցակացնել կարողանալու  համար:
6. Նա հետեւում է իրեն: Դա չի նշանակում, որ նա իդեալական է, բայց նա միշտ ձգտում է կատարելության:  Դուք կարիք չունեք նրան ասելու, որ նա ինչ-որ խնդիր պետք է լուծի: Նա ինքնաբավ է, ինքն է հասկանում՝ ինչպես լուծել խնդիրները: Նրան պետք է զուգընկեր, ոչ թե հայրիկ:
7. Նա միշտ ներկայանում է որպես անհատ, ոչ թե որպես ձեր ընկերուհի: Ձեր կարգավիճակը ոչ մի բան չի նշանակում, բացի նրանից, որ դուք միասին եք:
8. Նա չի ամաչում սեքսից: Եթե նա չի ցանկանում ինչ-որ բան անել, այդ մասին հանգիստ կարող է ասել, ոչ թե թաքցնել: Նա կարող է հանգիստ խոսել ձեր ինտիմ կյանքի մասին. դա նորմալ է եւ վայել հասուն մարդկանց:
9.  Նա ունի սեփական կարծիքը եւ կարող է հիմնավորել այն: Եթե նա ձեզ հետ համաձայն չէ, դա կարող եք քննարկել հանգիստ՝ առանց բարձր տոնի:
10. Նա երբեք ձեզնից չի բամբասի իր հարազատների եւ ընկերների մոտ: Նա հարգում է ձեզ եւ չի նվաստացնի ուրիշների մոտ:
11. Նա գիտի, թե ինչ է ուզում կյանքից: Նա չի դավաճանում իր արժեքներն ու երազանքները՝ միայն թե տղամարդու հետ լինի:
12. Դուք ձեզ երջանիկ կզգաք նրա կողքին, քանի որ գիտեք, որ նա չի հանդիպի ում հետ պատահի: Նա չի վախենում մենակ մնալ, ու եթե ձեզ ընտրել է, ապա իսկապես անտարբեր չէ եւ կարծում է, որ դուք միմյանց կօգնեք միասին զարգանալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր