Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 20-ի համար          2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը       Oգոստոսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

08 ապր 2016 14:33

Դե հիմա թող Շոյգուն ու Մեդվեդևը պարզեն այդ հարցը

Ապրիլի 8-ին Հայացք մամուլի ակումբում Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը համեմատելով 90-ականների Արցախյան պատերազմը վերջին օրերին 4-օրյա պատերազմի հետ նշեց.«Նախորդ պատերազմի ժամանակ այդքան Սմերչ ու նռնականետեր մեր գլխին չի թափվել: Շատ բաներով է տարբերվում: Այդ երկու պատերազմները տարբերվում էին օգտագործված զենքերով: Հավանականությունը, որ շատ մարդու կորուստ կլինի, մեծ է: Մի բան է մնացել նույնը, որով մենք այն ժամանակ հաղթեցինք, դա մեր մարտական ոգին է»:

Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է նաև, որ Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին. «Խոստացել է, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չի գործածվելու: Դե հիմա թող Շոյգուն ու Մեդվեդևը պարզեն այդ հարցը: Այսինքն` Ադրբեջանը նորից ստոր քայլ է արել: Դե արի ու հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը»: Ըստ գեներալի` ռուսական կողմը հայտարարում է, թե Հայաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը. «Եթե մենք որևէ տարածք հանձնենք, ապա կօգնենք հակառակորդին մոտենալ ու ավելի արագ խեղդել մեզ: Ռուսաստանը շատ լավ դա հասկանում է»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր