Այն, ինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են ողջ աշխարհի աչքի առաջ ցեղասպանության հանցագործություններ են          Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»       Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»    

27 ապր 2017 11:45

Ջավախք հայրենակցական միության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ

Յուրաքանչյուր ջավախքցի և ընդհանրապես Վրաստանի յուրաքանչյուր հայ քաղաքացի առիթ թե անառիթ միշտ ձգտում է լինել Երևանում, վայելել մայրաքաղաքի լույսն ու ջերմությունը, բույրն ու կոլորիտը: Մեր հայրենակիցներն ամեն անգամ սրտի թրթիռով են այցելում աշխարհի թիվ մեկ քաղաքը՝ տեսակցելու հարազատներին և բարեկամներին, գրկախառնվելու քաղաքի հետ, կարճ ժամանակով դառնալու նրա եռուզեռի փոքրիկ մասնիկը: Վրաստանի հայերի և ընդհանրապես ՀՀ-ից դուրս բնակվող հայության համար քաղաքամայր Երևանը սրբության սրբոց է, մի առանձնահատուկ սիրո առարկա: Երևանը սրբազան Արարատ լեռան հետ մեկտեղ հանդիսանում է հայի հայրենասիրության գլխավոր դրսևորումներից մեկի՝ Արարատյան հայրենասիրության բուն կրողը: Այդ է պատճառը, որ ՀՀ-ում մշտական բնակության տեղափոխված ջավախքցիների և վրացահայերի գերակշիռ մեծամասնությունը հաստատվել են Երևանում կամ քաղաքամերձ բնակավայրերում:

Հայաստանաբնակ ջավախքցիների և վրացահայերի բազմահազարանոց բանակի համախմբող և միավորող կառույցը հանդիսանում է «Ջավախք» հայրենակցական միությունը, որի կարևոր գործառույթներից մեկը Վրաստանի ողջ հայության համար ընդհանրական սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային և հոգևոր խնդիրների լուծմանը հետամուտ լինելն է:

Սույն թվականի մայիսի 14-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ: Բնականաբար այս իրադարձությունը գտնվում է ջավախահայության և վրացահայության ուշադրության կենտրոնում, քանզի մեր սրտի մայրաքաղաքի գալիք օրը պայմանավորված է նաև այդ ընտրություններով: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա թիմը սրտացավ և պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ ապացուցել են իրենց սերն ու նվիրումը մեր քաղաքին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Երևանը նոր շունչ ու ոգի է ստացել: Անցյալում են մնացել բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ լուծում չէին ստանում: Բարեկարգվել և գեղեցկացել է մայրաքաղաքը: Մատնանշվել են դեռ չլուծված խնդիրներն ու մարտահրավերները, որոնք անշուշտ առաջիկայում փորձառու թիմի կողմից պետք է իրենց լուծումներն ստանան: Առաջ են քաշվել ապագայի նոր և համարձակ ծրագրեր:
 Ուստի «Ջավախք» հայրենակցական միությունն աջակցում է Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակին և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր