Հայաստանի ապագան գրավադրված է. Փաշինյանի կառավարությունը ժողովրդին պարտքի տակ է պահում. «Ժողովուրդ»          Իշխանությունը խաղում է ոչ միայն ՀԷՑ-ի, այլև երկրի էներգետիկ անվտանգության ճակատագրի հետ. «Փաստ»       Սեպտեմբերին կենդանակերպի այս նշանները կունենան անհավանական վերելք, նրանց համար կբացվեն նոր ճանապարհներ    

28 հուն 2022 21:36

Բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը

Բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակըՀունվարի 26-ին տեղի ունեցավ  «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր՝ ինչպես Երևանից, այնպես էլ Ջավախքից։ Բացման արարողությանը ներկա էին ծագումով ջավախքցի ՀՀ կառավարության անդամները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, կրթության, գիտության և մշակույթի  գործիչներ, լրագրողներ, կազմակերպության ակտիվիստներ և այլոք։ 

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ խոսքով հանդես եկավ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։ Նա  ներկաներին մանրամասն ներկայացրեց կազմակերպության վերջին տարիների կատարած աշխատանքը, և խոսեց հետագա անելիքների մասին։

Կարևորվեց կազմակերպության ակտիվ դերակատարումը հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման և Մայր հայրենիք-Ջավախք բազմակողմանի կապերի պահպանման և ամրապնդման գործում։

«Ջավախք» հայրենակցական միության նոր հասցեն է՝ Արշակունյաց 4, 2-րդ հարկ (Մամուլի շենք):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր