«Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը          Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ       Հոկտեմբերի 7-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 ապր 2017 14:00

Առողջական որ խնդիրների դեպքում է օգնում խնձորի քացախը

Խնձորի քացախն անչափ արդյունավետ բաղադրիչ է, որը կա բազմաթիվ բուժիչ միջոցների բաղադրության մեջ: Սա անչափ օգտակար մթերք է, որը կօգնի զգալիորեն բարելավել առողջական վիճակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 խնդիր, որոնց դեպքում շատ արդյունավետ միջոց կարող է լինել խնձորի քացախը.


1.Մարսողության խանգարումը բուժելու և առհասարակ մարսողությունը բարելավելու համար կարելի է մի բաժակ մաքուր գոլ ջրին ավելացնել 1 թ.գ. խնձորի քացախ և 1 թ.գ. մեղր ու ստացված խառնուրդը խմել քնելուց կես ժամ առաջ:

2.Անքնության հիմնական պատճառներից մեկը արյան բարձր ճնշումն է, որից կարելի է ազատվել խնձորի քացախի օգնությամբ: Հարկավոր է 150 մլ մաքուր գոլ ջրին ավելացնել 2 թ.գ. խնձորի քացախ և խմել խառնուրդը քնելուց առաջ:

3.Քաղցած ժամանակ հարկավոր է խմել 1 թ.գ. խնձորի քացախով մի բաժակ ջուր, ինչը կօգնի կանխել ավելորդ կիլոգրամների կուտակումն ու քնկոտությունը:

4.1 բաժակ մաքուր գոլ ջրին ավելացնել 1 ճ.գ. քացախ և խմել քնելուց մեկ ժամ առաջ՝ ստամոքսի թթվայնությունը կարգավորելու համար: 

5.1 թ.գ. օրգանական խնձորի քացախի և 1 բաժակ գոլ ջրի խառնուրդը կարելի է  խմել քնելուց առաջ՝ ստամոքսի ցավը մեղմելու համար:

6.Զկրտոցից ազատվելու համար հարկավոր է խմել 1 թ.գ. օրգանական խնձորի քացախի և կես բաժակ գոլ ջրի խառնուրդ: 

7.Խնձորի քացախն օժտված է նաև հզոր հակաբակտերիալ հատկություններով, որոնք օգնում են շատ արագ ազատվել կոկորդի ցավից: Հարկավոր է 100 մլ մաքուր գոլ ջրին ավելացնել 1 թ.գ. խնձորի քացախ և խմել այն քնելուց մեկ ժամ առաջ: Այնուհետև կես ժամ անց անհրաժեշտ է կրկին խմել նույն խառնուրդից և ևս մեկ անգամ՝ քնելուց անմիջապես առաջ:

8.Խնձորի քացախը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որի պակասը ոտքերի ցավերի հիմնական պատճառներից մեկն է: Ուստի՝ ոտքերի ցավերի դեպքում խորհուրդ է տրվում մի բաժակ մաքուր գոլ ջրին ավելացնել 2 ճ.գ. խնձորի քացախ և խմել քնելուց առաջ: Մի քանի օր այս պրոցեդուրան կրկնելու դեպքում ցավն ամբողջությամբ կանհետանա:

9.Այս քացախը հիանալի միջոց է ալերգիաներից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է մի բաժակ մաքուր գոլ ջրին ավելացնել 1 թ.գ. քացախ և ստացված խառնուրդը խմել քնելուց առաջ:

10.  Խնձորի քացախը նաև շատ արդյունավետ միջոց է բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ հանդիսացող բակտերիաներից ազատվելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր