Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով       ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա    

12 հուլ 2026 23:09

Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով

Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից վերադարձել է հին Air Force One-ով այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները Իսրայելից ստացել էին հետախուզական տվյալներ նրա սպանության հնարավոր սպառնալիքի մասին։ Որոշման գործոններից մեկը եղել է, անվտանգության ծառայության գնահատմամբ, ԱՄՆ-ին Կատարի կողմից նվիրաբերված նոր ինքնաթիռի անբավարար հագեցվածությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:

Աղբյուրների տվյալներով, սպառնալիքն ամբողջությամբ հաստատված չէր համարվում, սակայն Իրանի շուրջ իրավիճակի սրման և տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցների դեմ պատասխան գործողությունների ռիսկի հետ զուգակցված՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, Սպիտակ տան ռազմական ստորաբաժանումը և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները որոշել են, որ նոր ինքնաթիռը ներկայիս պայմաններում հարմար չէ նախագահի թռիչքի համար։

Թրամփը արդիականացված կատարյան ինքնաթիռն օգտագործել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելու ընթացքում։ Սակայն վերադարձի ճանապարհին նա տեղափոխվել է հին Air Force One, նախ ուղևորվելով Մեծ Բրիտանիա, իսկ այնուհետև արդեն այնտեղից նոր ինքնաթիռով մեկնել Վաշինգտոն։

ԱՄՆ նախագահը մերժել է հաղորդումները, թե ինքնաթիռի փոխումը կապված է եղել անվտանգության սպառնալիքի հետ։ Ըստ նրա, ինքնաթիռը ուղարկվել էր Մեծ Բրիտանիա, որպեսզի ամերիկացի զինվորականները կարողանան այն տեսնել։ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ «անընդհատ» բախվում է սպառնալիքների և ԱՄՆ հակառակորդների համար «գլխավոր թիրախն» է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր