Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին       Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա    

04 մայիս 2017 19:17

Սոդայով մաքրող դիմակ

Սոդայով մաքրող դիմակ
Դեմքի աղտոտված ծակոտիները և սև կետերը լավ մաքրում են բնական միջոցները, որոնց կազմության մեջ մտնում է սոդա: Իհարկե, ցանկալի չէ այն օգտագործել, եթե մաշկի վրա կան պզուկներ և այլ բորբոքային երևույթներ: Կես թեյի գդալ սոդան խառնեք նույն քանակությամբ մանր աղի հետ:
 
Դեմքը շփեք շատ տաք, գրեթե եռման ջրով, նույն ջրի մեջ թրջեք նաև բամբակի կտորը: Պատրաստված սոդայի և աղի խառնուրդից մի պտղունց ցանեք բամբակի վրա և զգուշությամբ քսեք խոնավ մաշկին, բայց միայն այն տեղերում, որտեղ կան սև կետեր:

Կարիք չկա ուժեղ տրորել մաշկը, սահմանափակվեք թեթև, մեղմ շփումներով: Հետո լվացվեք ավելի սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Այդպիսի մաքրող միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ: Աղի փոխարեն սոդայի հետ կարելի է խառնել մանրեցրած վարսակ կամ թեփ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր