«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը
Հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և ոտքը մնացել է քարի տակ։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ քարհանքի մոտակայքում մոտ 5 մետր խորություն ունեցող ձորակում հայտնաբերել են քարերի արանքում արգելափակված քաղաքացուն։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտ 200 մետր մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
