Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում    

08 մայիս 2017 15:30

Սուպեր մթերք անքնության, ցավի և ինսուլտի դեմ

Սուպեր մթերք անքնության, ցավի և ինսուլտի դեմԲալն անքնության դեմ

 

Բալն հանդիսանում է մելատոնին հորմոնի հիանալի սննդային աղբյուր, որն օգնում է վերականգնել առողջ քնի ռեժիմը: Օրվա մութ ժամանակ արտադրված մելատոնին հորմոնը մեզ հնարավորություն է տալիս քնել: Հետևաբար, քնելուց առաջ  բժիշկները խորհուրդ են տալիս մեկ բաժակ բալի հյութ խմելու։
Բալը ցավի դեմ

 

Բալի հյութը և պտուղները երկար հեռավորություն վազող մարզիկների մոտ կրճատում են մկանային ցավերը և ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

55 մարզիկներ (36 տղամարդ և 18 կին) մեկ շաբաթվա ընթացքում, ամեն առավոտ և երեկոյան 355 մլ բալի հյութ են խմել։ Վազքի օրը, հեռավորությունը հաղթահարելուց հետո, բոլոր մասնակիցների մոտ նկատվել է մկանային ցավի նվազում։

 

Բալի խտանյութն ունի հակաօքսիդիչ միացությունների բարձր պարունակություն, որն էլ պտղին վառ գույն է հաղորդում։ Բացի դա, այդ միացությունները կարողանում են նաև կանխել բորբոքումը և մկանների հյուսվածքների վնասվելը, - ասում է դոկտոր Քերին Կյուլը:
Բալն ինսուլտի դեմ

 

 

2013 թ․ Միչիգանի համալսարանում անցկացված փորձերը ցույց են տվել, որ թթու բալը կարող է նվազեցնել կաթվածի ռիսկերը ։
Բալն աչքի առողջության համար
100 գր սառեցված բալը պարունակում վիտամին Ա-ի օրական չափաբաժնի  17%-ը։
Այս վիտամինը տեսողության համար ամենակարևոր վիտամինն է։ Վիտամին Ա-ի պակասը հանգեցնում է գույների ընկալման խանգարմանը և մթության մեջ տեսնելու վատթարացմանը։
Դրանից բացի, այն առաջացնում է եղջերաթաղանթի բջիջների չորացում, աչքի շաղկապող թաղանթի չորացում և, որպես հետևանք՝ կոնյուկտիվիտի զարգացում ։

 

 

Բացասականը
1. Բալը չափից շատ տարբեր թթուներ է պարունակում, որի պատճառով սոված ժամանակ չի թույլատրվում խմել։ 
2.  100 գրամ սառեցված բալը 9 գրամ շաքար է պարունակում։ Եվ երբ արյան մեջ շաքարի պարունակությունը բարձրանում է, այն սկսում է մազանոթների պատերը քայքայել, որի պատճառով ի հայտ են գալիս միկրովնասվածներ և մեծանում է աթերոսկլերոզի զարգացման ռիսկերը։

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր