Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

09 մայիս 2017 15:14

Արմենակ, Ռոբերտ, Անդրանիկ, Քյարամ․․․ Հուշաքար Արարատի գողտրիկ մի անկյունում․ Տեսանյութ

Արմենակ, Ռոբերտ, Անդրանիկ, Քյարամ․․․ Հուշաքար Արարատի գողտրիկ մի անկյունում․ Տեսանյութ 
Մայիսի 6-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի ունեցավ 116 դիրքում հերոսաբար կռված և նահատակված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ Աբաջյանին, Անդրանիկ Զոհրաբյանին և Քյարամ Սլոյանին նվիրված հուշաքարի բացման հանդիսավոր արարարողությունը։ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի ձեռամբ խաչքարի օծման և օրհնության ծիսակարգից հետո Արմենակ Ուրֆանյանի և Անդրանիկ Զոհրաբյանի մայրերը կատարեցին հուշաքարի բացման արարողությունը:
 
Անդրանիկ Զոհրաբյանի ծննդավայրում հուշաքարի պատրաստման, տեղադրման մտահղացումը և նախաձեռնությունը Անդրանիկի հորեղբայր Ջիվան Ալեքսանյանինն է՝ Ուրցաձոր գյուղից և Արմեն Մկրտչյանինը՝ Արարատ քաղաքից։ Նրանց պատահական հանդիպումից և 116 դիրքում զոհված տղաների մասին խոսակցություններից հետո էլ առաջացել է այդ միտքը։ Վերջիններիս կողմից ընտրված գեղատեսիլ այս տեղանքը հատկապես սիրելի էր Անդրանիկի համար։ Գյուղի բնակելի հատվածից մի փոքր հեռու, Խոսրովի արգելոց տանող ճանապարհի մի գեղեցիկ անկյունում՝ Վեդի գետի հարևանությամբ գտնվող այս վայրում ուղիղ երեք տարի առաջ քեֆ-ուրախության էին հավաքվել Անդրանիկի մտերիմներն ու ընկերները՝ նրան բանակ ճանապարհելու առթիվ․․․
 
Պատրաստեց՝ Արփի Թագոյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր