Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով          Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

25 մայիս 2017 19:55

Մխիթարյանը` Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ

 Մխիթարյանը` Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի խաղարկության եզրափակչի լավագույն ֆուտբոլիստի անունը:
Երկրպագուների միջև անցկացված հարցման արդյունքում հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է քվեարկողների ձայների 42 %-ը:
Երկրորդ տեղում «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան է` 34 %-ով: Լավագույն եռյակը 11 %-ով եզրափակում է Անդեր Էրերան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր