Տեսանյութ.«Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը` Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը       Տեսանյութ. Մեզ համար սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա    

31 հոկ 2020 15:35

Պետք է սպանենք բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին․․․․ «Ղարաբաղ»-ի ներկայացուցչի ցեղասպանության կոչը

Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ցնցել է ոչ միայն ֆուտբոլասեր հասարակությանը։ «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Իբրահիմովը։

Սա թերևս այն դեպքն է, երբ մեկնաբանությունները կամ գնահատականներն ուղղակի ավելորդ են։ Ադրբեջանական ամենահայտնի ֆուտբոլային ակումբի պաշտոնական ներկայացուցիչը ուղիղ տեքստով, բառի բուն իմաստով ցեղասպանության կոչ է անում։ Թե ինչ գնահատականի կարժանան Իբրահիմովի նման հայտարարությունը ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը մասնավորապես ֆուտբոլը օգտագործում է որպես հարթակ էժանագին եղանակով փորձելով փորձելով մանիպուլացնել միջազգային հանրությանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անթույլատրելի այս դրսևորման վերաբերյալ պաշտոնական բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ։ «ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Լեգիա»-«Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈՒԵՖԱ ներկայացված դիմումին։ Այս բոլոր բողոքներին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից տրվել է ընթացք: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը: Վերջին օրերին ընկերությունն անընդհատ հրապարակում է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարում է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում»,- Armtimes.com-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:

Վերջին օրերին Ադրբեջանի բարձրագույն լիգայի թիմերը խաղադաշտ են դուրս եկել զոհված զինվորականների լուսանկարներով դիմակներով, տրիբունաներն էլ ողողված են պաստառներով, որոնց վրա իբր Հայաստանի կողմից օկուպացված քաղաքների անուններն են:«ՀՖՖ-ն նաև բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևի կողմից սոցցանցերում նախախաղային մարզման լուսանկարներ հրապարակելու կապակցությամբ: Այդ լուսանկարներում Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները կրում են մարզաշապիկներ, որոնց վրա գրված են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերի անունները: Բողոք է ներկայացվել նաև «Ղարաբաղ» ակումբի կողմից սոցցանցերում ռազմատենչ հայտարարությունների և թեմատիկ հեշթեգների օգտագործման կապակցությամբ: Այս գործերը ևս դարձել են ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննարկման առարկա»,- նշել էր Ազարյանը: Հոկտեմբերի 22-ին ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն նկատողություն էր տվել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին։ Մասնավորապես, այս թիմի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները ռազմական ողջույնով էին հանդես եկել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի Վարշավայի «Լեգիայի» դեմ խաղից առաջ։

Այս արարքը եվրոպական ֆուտբոլային գերատեսչության կողմից որակվել էր որպես քաղաքական քայլ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Նկատողություն են ստացել ակումբի 13 ֆուտբոլիստ ու 14 ներկայացուցիչ։ Այսօր կարող ենք արձանագրել, որ ՈւԵՖԱ-ի նախազգուշացումը որևէ ազդեցություն չունեցավ «Ղարաբաղ» ակումբի ղեկավարների վրա։ ՈւԵՖԱ-ի որոշումից մոտ 10 օր անց Ադրբեջանի չեմպիոնի մամուլի քարտուղարը կոչ է անում սպանել հայերին, մեր երեխաներին, կանանց և տարեցներին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր