«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

26 մայիս 2017 11:15

«Իրավունք». Եռագույնն ուսերին առած՝ Մխիթարյանը կատաղության նոպա առաջացրեց Բաքվում

«Իրավունք». Եռագույնն ուսերին առած՝ Մխիթարյանը կատաղության նոպա առաջացրեց Բաքվում

«Ադբեջանում ծանր տարան Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակը: Եվ դա հասկանալի էր. հերիք չէ Հենրիխ Մխիթարյանը խաղի վերջակետը դրեց փառավոր գոլով, մի բան էլ, ի տես ողջ աշխարհի, մարզադաշտում հաղթանակն էր տոնում չեմպիոնական գավաթը ձեղքին ու հայոց եռագույնն ուսերին: Նույնիսկ դժվար է հիշել նման օրինակ, երբ եվրոպական ակումբային առաջնություններում մարզիկը հաղթանակը նշած լինի ազգային դրոշով: Նման արարքի համար, եթե չենք սխալվում, նույնիսկ պատիժ է հասնում, ու երեևի Մխիթարյանին կտուգանեն:

 

Բայց...Թե այս հաղթանակը ի՞նչ մեծ բարոյահոգեբանական արժեք էր նոր-նոր ծանր ահաբեկչական հարձակման ենթարկված Մանչեսթերի, այսինքն՝ նաև Բրիտանիայի և, առհասարակ, ողջ ողջամիտ աշխարհի համար, կարելի է կռահել: Ուստիև, դժվար չէ նաև պատկերացնել, թե ինչ գնահատման կարժանանա Հենրիխի հաղթական գոլը, ու դրանից հետո ինչպես կընկալվի նաև Սթոքհոլմի մարգադաշտում նրա կողմից հայոց եռագույնի ծածանումը: Կարճ ասած, այն, որ այս փաստը նաև Հայաստանի համար հեղինակության առումով մեծագույն ձեռքբերում դարձավ, կասկածից դուրս է: Եվ հենց այդ փաստն է, որ Ադրբեջանում մի այնպիսի ներքին կատաղության նոպա առաջ բերեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները հիմնականում բավարարվեցին միայն 2:0 հաշվով հաղթանակի փաստը նշելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր