Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

29 մայիս 2017 19:55

Ինչու են տղամարդիկ հեռանում սիրած կնոջից

 Ինչու են տղամարդիկ հեռանում սիրած կնոջից
1. Տղամարդը զգում է, որ կինն ուզում է փոխել իրեն
Երբ տղամարդը սկսում է զգալ, որ բավականաչափ լավը չէ կամ իրեն չի հաջողվում լինել այնպիսին, ինչպիսին կա, սկսում է ելք փնտրել, այսինքն՝ պատրաստվում է հեռանալ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են ստորացնել զուգընկերոջը՝ նրանց դարձնելով, այսպես ասած, իրենց նախագիծը: Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Տղամարդիկ կանանց հետ ամուսնանում են՝ հույսով, որ նրանք երբեք չեն փոխվի: Կանայք ամուսնանում են՝ հույսով, որ տղամարդը կփոխվի: Արդյունքում երկուսն էլ հուսախաբ են լինում»: Զուգընկերը, որպես կանոն, չի փոխվում: Այն ամենը, ինչ նա կարող է ակնկալել հարաբերություններից, դա ընդունելն է նրան այնպես, ինչպիսին կա:
2. Տղամարդը կնոջ հաջողության ստվերում է լինում
Մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ իրենց ինքնասիրությանը հասցված հարված են համարում այն, որ իրենց կանայք ավելի մեծ հաջողությունների են հասնում: Կնոջ հաջողությունն ապագայում բացասաբար է անդրադառնում հարաբերությունների վրա: Հատկապես, երբ տղամարդուն չի հաջողվում կյանքի որոշակի փուլում հաջողության հասնել, եւ սա կարող է բաժանման պատճառ դառնալ: Տղամարդը չի կարող կիսել իր զուգընկերուհու հաջողություններն այն դեպքում, երբ համեմատում է սեփական բացթողումների հետ:
3. Կինը շարունակ փնթփնթում է
Տղամարդկանց հատուկ է երկար ժամանակ չլսել այն, ինչ ասում է կինը: Սակայն երկարատեւ փնթփնթոցը կարող է ճեղքվածք առաջացնել հարաբերություններում: Տղամարդիկ ցանկանում են իրենց պետքական զգալ: Մշտական փնթփնթոցը բացասական սովորություն է ձեւավորում, որոնք, ի վերջո, տղամարդիկ սկսում են շրջանցել: Այս ամենը միայն կարող է հանգեցնել բացասականի ավելացմանը: Երբ կնոջ կողմից չկա ոչ մի երախտագիտություն, տղամարդը չի կարող անել այն, ինչ նա ցանկանում է: Այն կանայք, ովքեր մշտապես դժգոհում ու փնթփնթում են, դադարում են գայթակղիչ լինել տղամարդկանց համար սեքսուալ հարաբերություններում:
4. Ինտիմ կյանքի անբավարար մակարդակ
Տղամարդիկ, ինչպես եւ կանայք, ցանկանում են մերձենալ: Սակայն եթե կինը նրան հեռավորության վրա է պահում, տղամարդուն ոչինչ չի մնում, քան այլ տեղ մտերմություն փնտրել: Տղամարդը երկարատեւ հարաբերություններ չի ունենա կնոջ հետ, ով հակված չէ պահպանել մոտ հարաբերությունները: Ուժեղ սեռի ներկայացուցիչներին հատուկ է տարբեր հանգամաներում սիրահարվելը, երբ իրեն գայթակղիչ են համարում:
5. Կինը նրան համեմատում է իր մյուս զուգընկերների հետ
Ոչինչ այնքան չի նյարդայնացնում տղամարդուն, որքան կանանց խոսակցություններն իրենց նախկինների մասին: Երբ կինը սկսում է իր ընտրյալին համեմատել իր նախորդ զուգընկերների հետ, դա արդեն վերջի սկիզբն է: Տղամարդիկ հակված չեն վերլուծել իրենց ընկերուհու նախկին հարաբերությունները: Նրանց համար կարեւոր է իրենց միակը զգալ եւ չեն ցանկանում լսել, թե ինչպիսին է եղել նախորդը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր