10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

30 մայիս 2017 12:28

Ելքը դժգոհում է, Արփինե Հովհաննիսյանը՝ հակադարձում.Տեսանյութ

ԱԺ-ն մի շարք նախագծերի հապճեպ քննարկումներ է նախաձեռնել, ինչը դուր չի գալիս ԱԺ ընդդիմադիր ուժին։
Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավտոմատ մոտեցումն ընդունելի չէ բոլոր նախագծերի հետ կապված. «Կա երկու նախագիծ, որոնց մեր խմբակցությունը առաջարկների փաթեթ ունի, ըստ այդմ` առաջարկում եմ` տեւողություն չսահմանվի` 90 րոպե, որպեսզի քննարկում ծավալենք։ Այլապես՝ խորհրդարանական քննարկումների կուլտուրան վերացվում է»։
Արա Բաբլոյանը նշեց, որ իրենք ընդամենը սահմանում են այն ժամանակահատվածը,  որը չեն կարող գերազանցել։
Ելք դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ քննարկմանը ներկայացված նախագծերը քվեարկելու համար կարեւոր են դեբատները, դրա համար արագացված քննարկում ցանկալի չէ։
Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այնպիսի տպավորություն է, որ ԱԺ դահլիճում բոլորը դժգոհ են Կառավարության այս հապճեպությունից, քանի որ ԱԺ կանոնակարգով դա հրատապ դեպքերի համար է միայն. «Առաջարկում եմ` ԱԺ-ով բոլոր նախագծերին դեմ քվեարկել, որ նման մոտեցմամբ կառավարությունը այլեւս հանդես չգա, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է ԱԺ նկատմամբ։ Եթե քննարկումները այս շենքից հանում եք, դրսում այլ դրսեւորումներ կունենանք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր