Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած          Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է       Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին    

31 մայիս 2017 13:40

Լուիզա Ղամբարյանը մեկնաբանում է իր ծանր հիվանդության մասին լուրը

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն իր միկրոբլոգում գրում է.

 

«Հարգելի հանդիսատես, Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին ժամը 20։00
Հայցում ենք ձեր ներողամտությունը: Լուիզան խոստանում է՝ ինչ գնով էլ լինի, իր ծննդյան օրը՝ հունիսի 15-ին ոտքի կկանգնի, և ներկայացումը կկայանա»։

 

Այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար Asekose.am-ը կապ հաստատեց դերսանուհու հետ, ով ասաց, որ իր վիճակը ծանր հիվանդություն անվանել մի փոքր սխալ է.

«Պարզապես ուժեղ մրսածություն է ինձ մոտ ու բարձր ջերմություն, փառք Աստծո ծանր հիվանդություն չունեմ: Օրեր առաջ եմ վերադարձել արտերկրից, միգուցե հենց դա է մրսածությանս պատճառը», տեղեկացրեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր