Տեսանյութ․Ովքեր ստեր տարածեցին, նրանց դեմ հայցադիմում է ներկայացվելու իսկ վճարը գնալու է Սևանի հոգեբուժարանի սենյակների վերանորոգմանը          Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, աշխատակիցները Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն       Թուրքիայի արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել    

19 հուն 2017 18:30

Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել երրորդ վիրավոր զինծառայողը. վիճակը ծայրահեղ ծանր է

 Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել երրորդ վիրավոր զինծառայողը. վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ հունիսի 19-ին, Ստեփանակերտից Երևանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայողի՝1997 թ-ին ծնված, ժամկետային Յուրի Զաքարյան Արմենի:
ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է, արհեստական շնչառության ապարատին է միացված:
«Երևանում հետազոտությունից հետո այս պահին վիրահատության խնդիր չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են՝ հեմատոման են հեռացրել:
Ճշտող հարցին՝ արդյոք զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, Գայանե Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր