Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

02 հուն 2017 12:58

Հորոսկոպի 4 եսասեր ու ինքնահավան նշանները

Հորոսկոպի տարբեր նշանները տարբեր բնավորություն ունեն: Կան այնպիսի նշաններ, որոնք բարի ու հոգատար են, սակայն կան նաև այնպիսիները, որոնք եսասեր ու ինքնահավան են: Dailyhoro-ն գրում է, որ այս նշանները միայն իրենց մասին են մտածում ու երբեք ոչինչ չեն անում առանց սեփական շահը հաշվի առնելու:
Խոյ
Խոյերը չափազանց եսասեր են: Նրանք ամեն ինչում սեփական շահն են փնտրում: Նրանք հոգ են տանում միայն այն մարդկանց մասին, որոնց իրոք սիրում ու գնահատում են, իսկ մնացած բոլորի կյանքը միևնույնն է  նրանց համար: Այս նշանի ներկայացուցիչները երբեք այնպիսի բան չեն անի, որը կարող է շահավետ չլինել իրենց համար:
Խեցգետին 
Խեցգետինների համար այլ մարդկանց տրամադրությունը նշանակություն չունի: Եթե իրենք բարձր տրամադրություն ունեն, ապա շրջապատում բոլորը պետք է երջանիկ լինեն, իսկ եթե նրանք տխուր են, ապա բոլորը պետք է նրանց պես տխուր լինեն: Այս նշանի ներկայացուցիչներին հուզում են միայն սեփական կարիքները:
Կշեռք 
Կշեռքները սիրում ու գնահատում են իրենց սեփական ժամանակը, իսկ այլ մարդկանց ծրագրերը կարևոր չեն նրանց համար: Նրանք կարծում են, որ բոլորը միշտ պետք է ժամանակ ունենան իրենց օգնելու համար, սակայն երբեք ժամանակ չեն կարողանում գտնել ուրիշների համար:
Այծեղջյուր 
Այծեղջյուրներն անհանգստանում են միայն սեփական նպատակների համար: Նրանք ոչ ոքի ու ոչինչ չեն խնայում: Ցանկացած իրավիճակում այս նշանի ներկայացուցիչները հասնում են իրենց ուզածին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր