Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

06 հուն 2017 16:17

Թելմա Ալթուն անունով հայուհին վազելով Հայաստանից Արցախ կհասնի

 Թելմա Ալթուն անունով հայուհին վազելով Հայաստանից Արցախ կհասնի
Օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքը համարվում է ամենավերջին մրցաձևը և դա ունի իր ուրույն պատճառները: Այդ դժվարին մրցաձևը մարդուն ֆիզիկապես այնպես է սթրեսի ենթարկում, որ հաճախ վարականգնման համար շաբաթներ են պահանջվում: Մարաթոնյան վազքի մասնակիցներից շատերի համար հաղթելը այնքան էլ էական չէ, կարևորը մրցավազքը ավարտելն է: Այս մասին գրում է «Asbarez.com»-ը:

Թելման, ծնվելով Թեհրանում, վաղ տարիքից սկսել է վազել և դա նրա մոտ այնքան լավ էր ստացվում, որ գերազանցում էր նույնիսկ տղաներին: Հետագայում նա ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ: Այժմ արդեն 42-ամյա Թելման, ով աշխարհի տարբեր անկյուններում մասնակցել է մարաթոնների (30-180 մղոն), երկու երեխաների մայր է և այս առանձնահատուկ կարևոր սպորտաձևում  միակ հայաստանցի ներկայացուցիչը: Թելման իր ծախսերը հոգալու հովանավորության բազմաթից առաջարկներ է մերժել միայն իր անկախությունը պահպանելու և հայ ազգի անունը հպարտորեն կրելու համար: 

Ինչպես հայտնում է Asbarez.com-ը՝ այս անգամ Թելման իր նախնիների հայրենիքում կվազի առաջին անգամ. այդ մասին նա վաղուց էր երազում: Վազքը նա կսկսի Վարդենիսից՝ Սևանա լճի մոտակայքից, և կուղևորվի դեպի Հադրութ: Հանգստի ժամերը կինը կանցկացնի քաղաքներում և գյուղերում տեղացիների հետ ծանոթանալով և շփվելով: Աղբյուրը նշում է, որ կին վազորդին կուղեկցեն երկու հեծանվորդներ և մեկ մեքենա:

«Սա իմ ազգին փոխհատուցելու միակ ձևն է: Ես վազել են աշխարհի տարբեր անկյուններում, բայց երբեք դա չեմ արել իմ մայր հայրենիքում: Եվ վերջապես եկել է ժամանակը, որ քրտինքս ու արցունքներս հայրենի հողի համար թափեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր