Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

09 հուն 2017 19:20

Ուշագրավ փաստեր սիրախաղի մասին

1.Կոկետությունը գրավում է տղամարդկանց

Տղամարդկանց ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում են կոկետ կանայք։ Տղամարդուն հետաքրքրելու համար որոշ կանայք նրանց ժամում շուրջ 35 ազդանշան են հղում։ Կարծում եք՝ շա՞տ է։ Խոսքը միայն ակնհայտ գործողությունների մասին չէ, ինչպես հաճոյախոսությունները կամ նրա ուղղությամբ հայացք նետելը։ Խոսքը նաեւ մազերը շոյելու, նրա ձեռքին հպվելու, գլխի շարժումների եւ ժպիտի մասին է։ Հենց նման կանայք են հակառակ սեռի ներկայացուցիչներին ավելի գայթակղիչ թվում եւ սիրավեպ սկսելու ավելի մեծ հնարավորություններ ունեն։ Սակայն կանացի բնական կոկետությունը մի շփոթեք ձեւական սեթեւեթանքի հետ։ Վերջինը միայն վանում է տղամարդկանց։

 

2. Երեք հայացքների կանոնը

Պարզվում է՝ հասկանալու համար, որ դուք բավական հետաքրքրված եք իրենով, տղամարդը պետք է նկատի ձեր երեք հայացքները։ Սակայն միայն այն դեպքում, եթե դուք նրա վրա եք սեւեռում ձեր հայացքն առնվազն 3 վայրկյան։ Ի դեպ, գիտնականները պնդում են, որ սովորաբար պատահական նետված հայացքը 1 վայրկյանից մի փոքր ավել է տեւում։

3. «Բադի թաթիկներով» ժպիտը

Եթե ցանկանում եք իմանալ՝ իսկապե՞ս զրուցակցին հաճելի է ձեզ հետ, նայեք նրա աչքերին։ Ավելի կոնկրետ՝ աչքերի շուրջը։ Անկեղծ ժպիտի դեպքում աչքերի անկյուններում կնճիռներ են առաջանում, որոնց անվանում են «բադի թաթիկներ»։ Եթե ժպտում են միայն շուրթերը, ամենայն հավանականությամբ, մարդն անկեղծ չէ իր հույզերում, իսկ նրա ժպիտը կեղծ է։

4. Լավագույն սիրախաղը համացանում է

Վիրտուալ սիրախաղն ավելի հեշտ է, քան աչքերին նայելով սիրախաղ սկսելը։ Այստեղ մենք կարող ենք չմտածել մեր արտաքինի մասին եւ իսկապես թուլանանք։ Այդ պատճառով երիտասարդությունն ավելի հաճախ է առաջին շփման համար ընտրում սոցկայքերը կամ ծանոթության կայքերը։ Իսկ հետագայում, իրական հանդիպման ժամանակ «փակված» զգալով, հեշտությամբ եւ առանց ամոթի ինտիմ բնույթի հաղորդագրություններ ու լուսանկարներ են ուղարկում։

 

5. Մտերմիկ զգացմունքները մի շփոթեք սիրախաղի հետ

Կանայք կոկետություն անում են, եթե նույնիսկ «ոչինչ նկատի չունեն», իսկ տղամարդիկ դա ընկալում են որպես սիրախաղ։ Այդ պատճառով հաճախ թյուրըմբռնում է տեղի ունենում։ Ուստի, եթե տղային ձեզ ընկեր եք համարում, նրան ազդանշաններ մի հղեք եւ մի գրգռեք նրա երեւակայությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր