Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

12 հուն 2017 18:35

Ֆրանսիացի համանախագահ Վիսկոնտին Ստեփանակերտում է

 Ֆրանսիացի համանախագահ Վիսկոնտին Ստեփանակերտում է
Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են՝ այս մասին այսօր Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում ասել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին՝ փոխանցում է «Արցախպրես»-ը։
«Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը ծանոթացել է իրավիճակին: Ինձ համար հաճելի է լինել Արցախում և տեղում ծանոթանալ իրադրությանը: Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն»,- մասնավորապես ասել է Ստեֆան Վիսկոնտին:
Նա հայտնել է նաև, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր