Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

13 հուն 2017 15:30

«Երդմնակալության» մասնակիցներն ի ցույց դրեցին ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին. «Երկիր Ծիրանի»

Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացված Տարոն Մարգարյանի «երդմնակալության» արարողության մասնակիցներն ի ցույց դրեցին հրեշավոր ծրագրի` գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այժմ ձգտում են սահուն անցում կատարել ավտորիտարիզմից (ղեկավարվող ժողովրդավարությունից) դեպի կոշտ, առավել դիկտատորական ռեժիմ: Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»:


Սահուն անցումն ապահովելու եւ ժողովրդավարություն խաղալու համար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին խիստ անհրաժեշտ են «ընդդիմադիրների» մասնակցությամբ արարողակարգային տեսարանները, որոնցից մեկը «երդմնակալության» անվան տակ բեմադրվեց սույն թվականի հունիսի 12-ին` Երեւանի Արգիշտի 1 հասցեում: Ներկայացմանը եւ խրախճանքին, որը կազմակերպվել էր հանրային գումարներով, մասնացում էին Բաղրամյան 26-ի մեծաքանակ հաճախորդներ, այդ թվում նաեւ` իրեն «ընդդիմադիր» հռչակած խմբակը: Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացված «երդմնակալության» արարողության մասնակիցներն ի ցույց դրեցին հրեշավոր ծրագրի` գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին: Երեւանի քաղաքապետարանում` Բաղրամյան 26-ի «երդմնակալությանը» ներկա գտնվելու եւ մասնակցելու իրողությունները գաղտնազերծում են  բռնակալական ռեժիմի  քողարկված սպասարկուներին:


Նախօրեին էլ` Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ դահլիճում չգտնվելու միջոցով լռակյաց ընդունումը հայրենի բնօրրանի տարածքների հանձնման պատրաստակամության մասին դավաճանական հայտարարության, այդ հայտարարությանը չարձագանքելը եւ դա հանրությանը որպես «բոյկոտ» մատուցելը, «Սասնա ծռեր» հերոսախմբի գործողություններում քրեական հանցակազմ տեսնելու մասին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության հասցեին հնչեցրած որակումները նույնպես մասն են կազմում Բաղրամյան 26-ի հաճախորդաց սցենարի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը`

• Դատապարտում է «ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակի մատուցած ծառայությունները Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին:

• «Սասնա ծռեր» խմբի անդամներին ճանաչում է որպես քաղաքական բանտարկյալների:

• Հայկական պետականության ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք կազմող մեկ անտրոհելի ռազմա-քաղաքական ամբողջականության որեւիցե ձեւով սակարկումը Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի եւ նրանց հաճախորդաց խմբի կողմից ճանաչում է որպես ոճրագործություն հայ ժողովրդի դեմ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են նաեւ Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամները, չի մասնակցել «Երկիր Ծիրանին»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր