«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

15 հուն 2017 12:48

Սովորություններ, որոնք վախեցնում են աղջիկներին

1. Ուշադրությամբ, առանց աչքը թարթելու նրան նայելը

Մի՛ կարծիր, թե արեւային ակնոցը թաքցնում է քո սեւեռուն հայացքը։ Աղջիկը միշտ կարող է հասկանալ, թե երբ է տղան նայում իրեն։ Դա թաքցնելու փորձը միայն կհաստատի տարօրինակ երիտասարդի քո հեղինակությունը։ Նա քեզ կբացահայտի պարանոցի դիրքի եւ կիսաբաց բերանի միջոցով։

Նման վարքագիծը ոչ միայն նվազագույնի կհասնցի քո հնարավորությունները, այլեւ կվնասի քո ընկերներին, որոնք ցանկանում են ընկերուհիներ գտնել։ Ոչ մի աղջիկ չի ցանկանա մտերմություն անել երիտասարդի հետ, որն ունի նման կերպ աղջիկներին նայող ընկեր։

Քեզ այնպես պահիր, ասես նրան շատ անգամ ես տեսել։ Եւ կտեսնես, թե որքան արագ նա կսկսի քեզ պատմել իր արձակուրդից, իսկ մինչ այդ թող քո հայացքը թափառի եւ նրա վրա կանգ չառնի։ Նման կերպ դու նրան տեսադաշտում կպահես, սակայն տարօրինակ չես թվա։

2. Տեղը զիջել՝ զրույց սկսելու նպատակով

Վատ քայլ է։ Ավելի լավ է լուռ հետեւել նրա տառապանքներին, քան ջենտլմենական հատկանիշներ դրսեւորել եւ ստիպել նրան զրույց սկսել «բարերարի» հետ։ Նույնը վերաբերում է նաեւ բառերին։ Նրան զիջելով քո սեղանը՝ դու կանգնած ես մնում նրա ու նրա ընկերուհիների կողքին՝ խանգարելով նրանց զվարճանալ։

Դա շատ էժանագին հնարք է։ Առաջին հայացքից, դա ասպետական քայլ է, սակայն կանայք շատ լավ են տարբերում ասպետներին ու անհաջողակներին։ 

3. Վճարել ամեն ինչի համար

Այո աղջիկները սիրում են, երբ նրանց փոխարեն վճարում են, ուշադրություն են դարձնում առատաձեռնությանն ու հյուրասիրելու պատրաստակամությանը։ Սակայն նրանց դուր չի գա, եթե դու վազես ամբողջ խանութով մեկ՝ նրա հանքային ջրի կամ մաստակի համար վճարելու նպատակով։  «Հայրիկի» դերի միջոցով դու չես հայտնվի նրա անկողնում։

Հիշիր՝ պետք է վճարել ըմպելիքների, սրճարանում ու ռեստորանում պատվերի, կինոյի տոմսի եւ տաքսիի համար։

4. Գրկել նրա պարանոցը

Այդ ժեստը չի կարելի օգտագործել, երբ աղջկան լավ չես ճանաչում։ Նման բան կարելի է անել միայն քո ընկերուհու հետ եւ կատակի տեսքով։  Եթե դու լրջորեն գրկում ես նրան՝ ամբողջ մարմնի ծանրությամբ հենվելով նրա վրա, ապա նայիր քեզ հայելու մեջ։ Հնարավոր է, դու սպորտային հագուստով ես, իսկ շուրթիդ արեւածաղկի կեղեւ է։ Նկարագրությունը տարբերվու՞մ է իրականությունից։ Ոչինչ, նշանակում է այդպիսի տեսք ունի քո ներաշխարհը։

5. Օգնել նրան մաքրել հագուստը

Ռոմանտիկ կատակերգություններին հավատալ չի կարելի։ Երբ նա իր վրա է լցնում սուրճը կամ հյութը, դու չպետք է օգնության շտապես։ Դա հիմար եւ ապարդյուն գործողություն է։ Միեւնույն է, թուղթը կամ անձեռոցիկը չեն փրկի նրա զգեստը, իսկ փոխարենը դու նրան հպվելու ցանկություն կզգաս։ Զգեստին թափված գարեջուրը չի ստիպի նրան գնալ երեկոյից եւ քեզ միայնակ թողնել։

6. Խոսել ուրիշ կանանց մասին

Դա ոչ այնքան վախեցնում է, որքան քո մասին վատ տպավորություն է ստեղծում։ Աշխարհում բոլոր կանանց մասին զրույցները չպետք է տեղի ունենան ծանոթության առաջին երեկոյան։ Մոր, քույրիկի, նախկին ընկերուհու մասին զրույցները կարող են սպասել կամ առհասարակ տեղի չունենալ։

7. Սպասել, որ ամեն ինչ տեղի կունենա «ըստ ծրագրի»

Ցանկացած տղամարդու առաջին ու ամենամեծ սխալն է սպասելը, թե ամեն ինչ տեղի կունենա ինչպես ինքն է ծրագրել։ Սակայն իրականությունը շատ ավելի տխուր է, Ձմեռ պապիկ գոյություն չունի։ Եւ երբ մեծանում ես, կյանքդ միայն շոկոլադից ու տեսախաղերից բաղկացած չի լինում։

Անկասկած, դու պետք է ինքնավստահ լինես։ Սակայն պետք չէ համառ լինել ու կարծել, թե սեքսը հենց այդ պահին ու այդ վայրում քեզ է սպասում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր