17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

20 հուն 2017 19:05

Ռուսաստանին դուր չի գա Նախիջևանի զորավարժությունները, իսկ Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ն անսպասելի քայլեր կարող է անել. Հարցազրույց Ստեփան Գրիգորյանի հետ

Ռուսաստանին դուր չի գա Նախիջևանի զորավարժությունները, իսկ Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ն անսպասելի քայլեր կարող է անել. Հարցազրույց Ստեփան Գրիգորյանի հետԱրցախի սահմանային գոտում վերջին օրերի լարվածությունների և առաջիկա հնարավոր զարգացումների շուրջ Hayacq.com-ը զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ 
- Պարոն Գրիգորյան, վերջին օրերին Արցախի սահմանային գոտում գրանցվեց ռազմական լարվածության աճ և հայկական կողմը մարդկային կորուստներ ունեցավ, ինչպես նաև  Ադրբեջանը Թուրքիայի հետ Նախիջևանում զորավարժություններ է սկսել:  Առաջիկայում ինչի՞ կարող է հանգեցնել սա, կարող ենք ականատես լինել Ադրբեջանի կողմից հրահրվող նոր սադրանքի:
- Սադրանքներն Ադրբեջանի կողմից անընդհատ են, և տարբեր տեսք ունեն: Մենք պետք է ընդունենք, որ  զորավարժությունները Նախիջևանում բավական լուրջ բնույթ ունեն՝ զենքերի, զինվորների կուտակում, միշտ պետք է ուշադիր լինենք, քանի որ այդ ամենը կարող են օգտագործվել պատերազմական գործողություններ վերսկսելու համար: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այս պահին մեծ պատերազմական գործողություններ լինեն, քանի որ իրավիճակին ուշադիր հետևում են Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Հասկանալի պատճառներով, Ռուսաստանին դուր չի գա Նախիջևանում Թուրքիայի հետ կայացող զորավարժությունները՝  նրանք ուշադիր են լինելու, իսկ Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ն անսպասելի քայլեր կարող է անել Ադրբեջանի դեմ, օրինակ՝ սանկցիաներ կիրառել: Ինչ խոսք, այս ամենը զսպիչ մեխանիզմ է Ադրբեջանի համար, բայց ամենակարևորը հայկական կողմի պատրաստ լինելն է: Ադրբեջանը հաշվարկում է թե ինչ կորուստներ կունենա, եթե նորից պատերազմական գործողություներ սկսվի: 
Ամեն դեպքում, մենք զգոնությունը չպետք է թուլացնենք, քանի որ գործ ունենք անկանխատեսելի զարգացումների հետ: Եթե նախկինում, Ադրբեջանը կրակում էր Մինսկի խմբի տարածաշրջանից հեռանալուց հետո, այժմ դա անում է նրանց տարածաշրջանում գտնվելու պահին:
-Մինսկի խումբը արդեն երկրորդ անգամ իր հայտարարության մեջ հասցեական շեշտադրում է, որ Ադրբեջանն է սադրանքների հեղինակը: Սա որևէ բան կարո՞ղ է փոխել:
-Այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխում է: Երբ մայիսին նրանք հայտարարությունը կոշտ արեցին՝ խոսելով Ադրբեջանի մասին, Ադրբեջանը որոշակի զսպվեց: Ճիշտ է, այս տեսակ հայտարարությունները որոշակի զսպիչ մեխանիզմ կարող են հանդիսանալ Ադրբեջանի համար՝ գոնե որոշակի ժամանակ հանդարտվում են, բայց սա բավական չէ, ես պնդում եմ, որ Մինսկի խումբը անպայման, պետք է անցնի դատապարտման հայտարարությունների՝  ոչ միայն ֆիքսի ով առաջինը սկսեց, այլ  հաջորդ քայլին անցնի և դատապարտի Ադրբեջանին իր վարած քաղաքականության համար: Ես կարծում եմ, որ նրանք արդեն պատրաստ են նաև դատապարտելու Ադրբեջանի նման գործողությունները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր