Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2017 20:40

Դիմակներ` դեմքի մաշկի համար

Դիմակներ` դեմքի մաշկի համար
Դեմքի խնամքի կարեւոր մաս են կազմում դիմակները: Ծակոտիներ ունեցող ճարպոտ մաշկի համար առաջարկվող չորացնող դիմակներից են. սպիտակ կավից եւ տալկից դիմակները: Հավասար մասերից բաղկացած սպիտակ կավի եւ տալկի խառնուրդին (5-10 գրամ) ավելացնել 1-2 թեյի գդալ կաթ։ Ստացված խյուսը քսել դեմքին եւ թողնել 20 րոպե։ Դիմակի չորացնող ազդեցությունն ուժեղանում է, եթե կաթի փոխարեն օգտագործեք 5 գրամ գլիցերինից, 15 գրամ սպիրտից եւ 40 գրամ ջրից կազմված լուծույթ։ Սպիտակ կավին եւ տալկին կարելի է ավելացնել նաեւ ցինկի օքսիդ։ 10 գրամ սպիտակ կավը խառնել 5 գրամ տալկի եւ 3 գրամ ցինկի օքսիդի հետ։ Խառնուրդը լուծել ջրով (կամ վերը նշված լուծույթով)՝ մինչեւ թանձր թթվասերի նման դառնալը։ Դիմակը քսել դեմքին, թողնել 10-15 րոպե եւ մաքրել գոլ ջրով թրջած բամբակով։ 

Լայն ծակոտիներով, թառամած եւ թուլացած դեմքի մաշկի դեպքում առաջարկվում է սպիտակուցակիտրոնային դիմակ։ Ապակե ամանի մեջ հարած֊փրփրացրած մեկ սպիտակուցին ավելացնել 10-20 կաթիլ կիտրոնաթթվի հյութ, 2-3 կաթիլ մենթոլի յուղ եւ անընդհատ խառնելով՝ 1/2-1 թեյի գդալ տալկ, մինչեւ խյուս ստանալը։ Եթե մաշկը չոր է, նախքան դիմակը դնելը՝ դեմքին եւ պարանոցին պետք է քսել ճարպոտ եւ սնուցող քսուք։ Հենց որ դիմակը չորանա, դրա ազդեցությունը ուժեղացնելու համար հարկավոր է քսել երկրորդ եւ երրորդ շերտը՝ հատկապես այնտեղ, որտեղ կան առավել արտահայտված կնճիռներ` կոպերը թողնելով ազատ։ 20-30 րոպե հետո դիմակը հանել տաք ջրում թրջած սրբիչով։ Վերջում դնել մի քանի սառը կոմպրեսներ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր