Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

02 հուլ 2017 17:57

Սևանա լճում պայթուցիկ է հայտնաբերվել. Լուսանկարներ

Սևանա լճում պայթուցիկ  է հայտնաբերվել. ԼուսանկարներԱյսօր 15:00-ի սահմաններում ձկնորսների կողմից ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափին մոտ նկատվել է նռնակ: Որս անելիս ձկնորսը ոտքի տակ հայտնաբերել է առարկա, պարզելով, որ հայտնաբերածը նռնակ է ձկնորսը վախից այն նորից ջուրն է նետել և ահազանգել փրկարարներին:
ԱԻՆ հատուկ ջրափրկարար Վահե Մելքոնյանը Hayacq.com--ի հետ զրույցում նշեց, որ գնացել են ահազանգի հետքերով՝ վնասազերծել պայթուցիկ սարքը: Պարզվել է, նռնակը գտնվել է ափից 10 մետր հեռավորության և 1 մետր խորության վրա: Նռնակը եղել է ժանգոտած՝ ինչը նշանակում է, որ այն տևական ժամանակ գտնվել է ջրում և, բարեբախտաբար, չի պայթել: 
Պայթուցիկը Ф1 տեսակի ռուսական արտադրության նռնակ է եղել: Մեր զրուցակցի փոխանցմամբч ցամաքում պայթելու դեպքում, այն վնաս է հասցնում 200 մետր շառավիղով, իսկ ջրային տարածքում նրա սահմանը կրճատվում է մինչև 100 մետր շառավիղ:
Սևանա լճում պայթուցիկ  է հայտնաբերվել. Լուսանկարներ
Սևանա լճում պայթուցիկ  է հայտնաբերվել. Լուսանկարներ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր