Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

12 հուլ 2017 14:00

7 արդյունավետ ժողովրդական միջոց՝ եղունգների սնկային հիվանդությունը տնային պայմաններում բուժելու համար

 

7 արդյունավետ ժողովրդական միջոց՝ եղունգների սնկային հիվանդությունը տնային պայմաններում բուժելու համարԵղունգների սնկային հիվանդությունը ոչ միայն տհաճ, այլև շատ վտանգավոր հիվանդություն է, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել անուշադրության մատնելու դեպքում: Սա է պատճառը, որ այս հիվանդությունը հարկավոր է բուժել առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես: Որպես կանոն՝ բժիշկների առաջարկած դեղամիջոցները խիստ բացասաբար են աղդում լյարդի առոջղության վրա, իսկ քսուքների օգնությամբ հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքին: 

Սակայն գոյություն ունեն բնական ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն, ի տարբերություն թանկարժեք դեղամիջոցների, չեն առաջացնում կողմնակի բարդություններ ու առողջական խնդիրներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ժողովրդական միջոցներից ամենաարդյունավետները.

1-ին բաղադրատոմս

Հարկավոր է 200 գրամ տարողությամբ մաքուր տարրան լցնել քացախով, այնուհետև քացախի մեջ դնել հում հավկիթ և թողնել տարրան որևէ մութ ու սառը վայրում, մինչև հավկիթն ամբողջությամբ լուծվի (լուծվելոից հետո ձվի թաղանթը հարկավոր է դեն նետել): Երբ դեղամիջոցը պատրաստ լինի, անհրաժեշտ է հեղուկը տեղափոխել մաքուր չոր տարրայի մեջ և օգտագործել օրական 2 անգամ՝ հիվանդ եղունգները դրանով մշակելու համար:

Այս մեթոդով բուժումը կարող է տևել մինչև 3 շաբաթ, քանի որ այն պետք է շարունակել, մինչև վերանան հիվանդության բոլոր ախտանշանները: Այս դեղամիջոցը կարելի է օգտագործել նաև հիվանդության առաջացումը կանխելու համար: Պարզապես հարկավոր է շաբաթական մեկ անգամ մշակել եղունգներն այս լուծույթով:

2-րդ բաղադրատոմս

Եղունգի սնկային հիվանդությունից կարելի է ազատվել ընդամենը 3 օրում հասարակ քացախի օգնությամբ: Անհրաժեշտ է օրական 2 անգամ տաք գոլորշիով փափկեցնել հիվանդ մաշկը, այնուհետև մշակել այն քացախով:

3-րդ բաղադրատոմս

Եղունգների սնկային հիվանդությունից ազատվելու շատ արդյունավետ միջոց է նաև սուրճը: Անհրաժեշտ է եփել թունդ սուրճ և առանց նստվածքը խառնելու, ոտքերը դնել այդ սուրճի մեջ: Այս միջոցը ոչ միայն արդյունավետ կերպով բուժում է եղունգի սնկային հիվանդությունը, այլև օգնում է մեղմել է ոտնաթաթերի ցավը:

4-րդ բաղադրատոմս 

Յոդը նույնպես շատ օգտակար լինել եղունգի սնկային հիվանդության դեպքում: Անհրաժեշտ է հնարավորինս կարճ կտրել եղունգները, ոտքերը գոլորշիով փափկեցնել, այնուհետև յոդը զգուշությամբ կաթեցնել եղունգի տակ: Այս միջոցը կօգնի ընդամենը 5-10 օրում լիովին բուժել ախտահարված եղունգները: 

5-րդ բաղադրատոմս 

Եղունգի սնկային հիվանդության բուժման հիանալի միջոց կարող է լինել ծովաբողկը (хрен): Ծովաբողկն անհրաժեշտ է մանրացնել մսաղացի կամ ոչ շատ խոշոր քերիչի օգնությամբ, այնուհետև հիվանդ եղունգը կտրել, վրան դնել մեկ լիքը թեյի գդալ մանրացրած ծովաբողկ, վիրակապել և թողնել ամբողջ գիշեր: Այս գործընթացն անհրաժեշտ է կրկնել ամեն անգամ եղունգը կտրելիս:

Չնայած, որ այս մեթոդն այդքան էլ արագ չի ազդում, այն հնարավորություն է տալիս մեկընդմիշտ ազատվել հիվանդությունից, քանի որ բուժման ընթացքում սնկերը արմատապես վերանում են:

6-րդ բաղադրատոմս

Ոտքերի սնկային հիվանդությունները, այդ թվում նաև եղունգների սնկային հիվանդությունը, կարելի է բուժել՝ օրական 2-3 անգամ մանդարինի թարմ հյութով ախտահարված ոտքերը մշակելով:

7-րդ բաղադրատոմս

Հիվանդ եղունգներ բուժման շատ արդյունավետ միջոց է նաև բորաթթուն: Հարկավոր է պարզապես քնելուց առաջ տրորել ախտահարված մաշկն ու եղունգները բորաթթվի փոշիով և պառկել քնելու՝ առանց ոտքերը լվանալու: Առավոտյան մշակված հատվածներն անհրաժեշտ է լվանալ լվացքի օճառով:

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր