ՀՀ-ում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները, հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ          Ինչպիսին են լինելու ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականության հետևանքները․ «Հրապարակ»       Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը. «Իրավունք»    

12 հուլ 2017 15:49

Սպառողական շուկայում նորից գնաճ է գրանցվել

Հայացք մամուլի ակումբում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական  Գուրգեն Մարտիրոսյանը ամփոփեց 2017թ հունվար, հունիս ամիսների գների փոփոխություններ  սպառողական շուկայում:
Նրա ներկայացմամբ, 2017 թվականի հունվարին՝ 2016 թվականի դեկտեմբերի նկատմամբ, սպառողական շուկայում արձանագրվել է 2,6 տոկոս գնաճ, և նախորդ տարիներին նույնպես բարձր գնաճային ցուցանիշներ են եղել նշված ժամանակաշրջանում։ Այնուհետև, սակայն, փետրվար-մարտ ամիսներին նկատվել են գնանկումներ: 

Գուրգեն Մարտիրոսյանը նաև ասաց, որ 2017 թվականի հունիսին՝ մայիսի համեմատ, սննդամթերքը, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքը և ծխախոտը ունեցել են գնանկում՝ 2 տոկոսի սահմաններում, իսկ ոչ պարենային ապրանքների գնանկումը կազմել է 0,4 տոկոս, փոխարենը սակագների աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 0,2 տոկոսով. «2017 թվականի հունիսին՝ 2016 թվականի դեկտեմբերի նկատմամբ, սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի ապրանքախմբում արձանագրվել է 3,9 տոկոս գնաճ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,6 տոկոսով, իսկ ծառայությունների գները 0,8 տոկոսով նվազել են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեկ տարվա կտրվածքով համեմատությանը, ապա Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ սպառողական շուկայում գրանցվել է 1,1 տոկոս գնաճ. «Սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում 4,9 տոկոս գնաճ է եղել, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 2,9 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները 1,4 տոկոսով նվազել են»,-ասաց նա:
Նախորդ տարվա համեմատ մրգի ընդհանուր գնաճ է արձանագրվել՝ 13,5 տոկոս և էականորեն բարձր են խնձորի, տանձի գները: Նա նշեց, որ բանջարեղենի, կարտոֆիլի ապրանքախմբում 19,1 տոկոսով գները բարձրացել են, մասնավորապես կաղամբի գինը երեք անգամ ավելի թանկ է, իսկ կարտոֆիլի գինը նվազել է մոտ 5 տոկոսի չափով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր