Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

06 նոյ 2019 12:55

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները թանկացել են

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ձվի գինը 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 3.8%-ով, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.9% գնաճ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում էլ 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 0.2-0.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայաքաղաքում), իսկ 4-ում արձանագրվել է 0.9-0.1% գնանկում:
Վիճակագրության համաձայն, 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.3% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.0%, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում:
Նշված ժամանակահատվածում՝ 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ,  շաքարի և շաքարավազի գները նվազել են 4,2%-ով, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.8%-ով։
2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև ձկան և ծովամթերքի 0.1% գնանկում, իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր