Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

17 հուլ 2017 16:07

Ոմն Իշխան իրեն կնքել է սննդամթերքի իշխան. Ի՞նչ իրավիճակ է ՍԱՊԾ-ում. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում օրերս աշխատանքից ազատված, վարչապետին բաց նամակով դիմած ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը և դատարանի առաջին ատյանում ՍԱՊԾ դեմ հայցը շահած՝ ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը խոսեցին ՍԱՊԾ-ում տիրող իրավիճակի, շարունակվում անօրինականությունների և դատական գործընթացների մասին: 
«Ես մրցույթով հաղթեցի, բայց պարզվեց ինձ հետ մասնակցած և շեմը չհաղթած մեկն է իմ փոխարեն նշանակվելու: Բաց նամակով դիմել եմ վարչապետին, դիմելու եմ նաև գլխավոր դատախազին։ Ինձ հետ փորձել են հաշտության եզրեր գտնել, աղմուկը վերացնելու համար, սակայն մինչև մեղավորները չպատժվեն՝ ես ետ չեմ կանգնելու»,- ասաց Նարեկ Մանթաշյանը։
 
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 30-ին Նարեկ Մանթաշյանը մասնակցել է քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին, իր հետ նույն մրցույթին մասնակցել է նաև պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն Մանթաշյանին կանչել են և բանավոր տեղեկացրել, որ այդ տեղը Արտակ Թաթոյանինն է, իսկ իրեն խոստացել են մեկ այլ աշխատանքով ապահովել:
 
Իր հետ կատարվածի մասին օրերս Նարեկ Մանթաշյանը բաց նամակով դիմել էր վարչապետին, սակայն մինչ այսօր տեղեկություն չկա, խոստացել են մեկ ամսվա ընթացքում պատասխանել: Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ նախկինում ՍԱՊԾ շատ այլ աշխատակիցներ ևս նման խնդրի առաջ են կանգնել, սակայն ի տարբերություն իրեն, հանրային հնչեղություն չեն տվել, ինչի արդյունքում գործընթացը սկսել է շարունակական բնույթ կրել: 
 
Գեորգի Ավետիսյանը նման խնդրի առաջ կանգնել էր դեռ նախորդ տարվա վերջին, երբ ՍԱՊԾ տնօրեն էր նշանակվել Իշխան Կարապետյանը: Նա ծաղրական բնույթի դիմում էր գրել՝ աշխատանքից ազատվելու խնդրանքով, այնուհետև եռօրյա ժամկետում հետ վերցրել իր գրած դիմումը, որը օրենքով է նախատեսված՝ սակայն նրան մերժել էին.  «Ես դիմեցի դատարան և դատարանը վճիռ կայացրեց, որ իրենք իրավունք չունեին դիմումը չվերադարձնելու: Մյուս կողմը վճիռը բողոքարկել է և գործն այժմ վերաքննիչ դատարանում է»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:
Խոսելով ՍԱՊԾ աշխատանքի թերությունների մասին Գեորգի ավետիսյանը ասաց. «ՍԱՊԾ-ն զբաղված է բացարձակ ստախոսության տարածմամբ: Այս կառույցի հայտարարությունները իրարարմերժ են, օրինակ, կապված ադրբեջանական խնձորի, մանկական կերերի, պաղպաղակի շուկայի հետ: Բացարձակ ամենաթողություն է պաղպաղակի շուկայում, որտեղ մինչ օրս լուրջ ուսումնասիրություն չի կատարվել, թեև ամռան երկրորդ ամիսն է վերջանում: ՍԱՊԾ-ն մի կառույց է, որն ապրում է զուտ խոսքերով։ Ոմն Իշխան իրեն կնքել է սննդամթերքի իշխան և ինքն է որոշում՝ ում ազատել, ում ընդունել աշխատանքի և ինչպես կառավարել սննդամթերքը»,- նշեց Գեորգի Ավետիսյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր