ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ          Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի բանակի թվաքանակը մեծացվում է ՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում       Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը. իսրայելցի գիտնականներ    

18 հուլ 2017 15:00

Մենք ենք մեղավորը, որ լեզվի մասին նման առաջարկներ են անում. ի՞նչ է առաջարկում Թևան Պողոսյանը

 Մենք ենք մեղավորը, որ լեզվի մասին նման առաջարկներ են անում. ի՞նչ է առաջարկում Թևան Պողոսյանը
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք ենք մեղավորը, որ մեզ լեզվի մասին առաջարկներ են անում։ Եվ որևէ կապ չունի՝ դա արվում է ԱՄՆ-ից, ԵՄ-ի որևէ երկրից, թե Ռուսաստանից: Մինչև չսովորենք, որ մեր լեզվի պաշպանությունը միայն մեր խնդիրն է, անտակտ ու անպարկեշտ առաջարկներ հա էլ կլսենք:
Իսկ առաջին քայլը պետք է լինի, որ մեր պետական բյուջեում պետք է առանձին հոդված սահմանենք, որից ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ ցանկացած միջազգային միջոցառում, որը տեղի է ունենում ՀՀ-ում, ապահովված լինի թարգմանությամբ և բոլոր ՀՀ քաղաքացիները խոսեն հայերեն:
Նաև ՀՀ բոլոր բարձր պաշտոնյաներն առնվազն երկկողմանի պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսեն հայերեն: Հասկանալի է, որ այս ամենն ունի իր ֆինանսական կողմը, բայց եթե պատրաստ չենք ինքներս այդ ծախսն ապահովել, ապա պետք է հասկանանք, որ հենց ինքներս էլ նպաստելու ենք այլոց կողմից իրենց շահերն առաջ տանելուն: Սխալվելը ամոթալի չի, սխալները չուղղելն է ամոթ, իսկ դա մեզանից բացի ոչ ոք մեր տեղը չի անելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր