Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

24 հուլ 2017 10:48

Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների սկանդալային բացահայտումները շարունակվում են

Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների սկանդալային  բացահայտումները շարունակվում են   Օրերս ՀՀ բնապահպանության նախարարությունում  կայացել է խորհրդակցություն` նվիրված «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խնդիրներին, ինչպես նաեւ քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորված առաջարկները:
Բնապահպանության նախարարությունից եւ Տավուշի մարզի դատախազությունից հայտնում են, որ ստուգումներ են իրականացվել «Դիլիջան» ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում (ստուգումն ընդգրկել է 2014թ. օգոստոսի 26-ից մինչեւ 2017թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը), հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 6300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր եւ  ներկայացրել իրավապահ մարմիններին։
Ազգային պարկում տիրող վիճակը շտկելու նպատակով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդակցության մասնակից պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ մասնավորապես՝ ուժեղացնել Բնության հատուկ պահպանվող, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկի» պահպանությունը, մեկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ ներկայացնել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ եւ ստուգումների արդյունքների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն եւ մի քանի այլ կետեր, որոնք միտված են  ապօրինի ծառահատումների դեմ պայքարին: 
  Հիշեցնենք, որ օրերս, երբ բնապահպանության նախարարը խորհրդակցություն էր անցկացրել  «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, հրավիրված էր նաեւ ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը:
Արծվիկ Մինասյանն իր գնահատականն է տվել ազգային պարկի գործունեության վերաբերյալ, ապա տեղեկացրել, որ ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն,  իսկ հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն:
Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առեւտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլեւ պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:
  ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վ. Գրիգորյանն իր խոսքում կարեւորել է անտառների պահպանության նշանակությունը եւ իրավապահ համակարգի պատրաստակամությանը հայտնեց՝ համագործակցել ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու գործում: Ի դեպ, ըստ դատախազության կողմից հրապարակված տվյալների «Իջեւան» անտառտնտեսությունում ապօրինի ծառահատվել է 381 ծառ 2014թ. օգոստոսի 26-ից մինչեւ 2017թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը) որի պատասխանատուն  այդ ընթացքում եղել է ԱԺ պատգամավոր  Սուրեն Մանուկյանը, որից  194-ը բացահայտվել է Տավուշի մարզպետարանի բնապահպանական բաժնի կողմից: 
Նշենք, որ Hayacq.com-ը վաղօրոք  հրապարակել էր վերոհիշյալ խնդրին վերաբերվող հոդված որտեղ հիշեցնենք մասնավորապես  նշված էր   Տավուշի մարզում ընդհանուր առմամբ ապօրինի ծառահատվել է շուրջ 6000 ծառ, որից 1000-ը Իջեւան անտառտնտեսության տարածքում պետությանը պատճառելով 48.000.000 դրամի վնաս: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր