Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

05 սեպ 2017 13:30

Նա հո հարսնացուս չէ, որ հիասթափվեմ. Պուտինը՝ Թրամփի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներից մեկի՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից հիասթափվելու մասին հարցին տվել է ուշագրավ պատասխան, գրում է gazeta.ru-ն:

 

«Ինչ վերաբերում է հիասթափվելուն կամ չհիասթափվելուն, ապա Ձեր հարցը շատ միամիտ է հնչում: Նա հո իմ հարսնացուն չէ՞, կամ ես հո նրա հարսնացուն կամ փեսացուն չե՞մ: Մենք զբաղվում ենք պետական գործունեությամբ: Յուրաքանչյուր երկիր իր շահն ունի, այս դեպքում Թրամփն առաջնորդվում է իր երկրի, ես՝ իմ երկրի շահերով: Ես լիահույս եմ, որ մեզ կհաջողվի փոխզիջումներ գտնել երկկողմ խնդիրների լուծման հարցում»,-ասել է Պուտինը: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ոչ կոռեկտ է համարում ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ Թրամփի հավանական պաշտոնանկության հարցի քննարկումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր