Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան       Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը    

07 սեպ 2017 20:30

Ինչպես ազատվել փորի փքվածությունից. 6 լավագույն մթերք

 Ինչպես ազատվել փորի փքվածությունից. 6 լավագույն մթերք
Fithacker.ru-ն գրում է, որ փորի փքվածություն զգում ենք այն ժամանակ, երբ որովայնում հեղուկ և գազեր են կուտակվում։ Խնդիրը հիմնականում առաջանում է սննդի մշակման ընթացքում։ Ճիշտ սննդակարգի և կենսակերպը շտկելու արդյունքում հնարավոր է ազատվել այս տհաճ խնդրից։
1. Վարունգ։ Վարունգը մեծ քանակով ջուր է պարունակում, քիչ քանակով մանրաթելեր, ինչի արդյունքում այն դառնում է հրաշալի մթերք։ Վարունգը միզամուղ հատկություն ունի, ինչն օգնում է ազատվել որովայնի փքվածությունից։
2. Անանուխով թեյ։ Անանուխով թեյը կօգնի հանգստացնել աղիները՝ դրանով իսկ ազատելով անհարմարության զգացումից և գազերից։ Այն կարող է հանգստացնել նաև աղիների գրգռվածությունը։ Անանուխով թեյը հրաշալի միջոց է՝ նյութափոխանակության համակարգը հանգստացնելու համար։
3. Սամիթ։ Սամիթն օգնում է խթանել նյութափոխանակությունը և հեշտացնել սննդի տեղաշարժն այս համակարգում, ինչն օգնում է նվազեցնել փքվածությունը, գազերի քանակը։
4. Պապայա։ Այն հարուստ է նյութերով, որոնք թուլացնող ազդեցություն են ունենում։
5. Յոգուրտ։ Ընտրեք ակտիվ բակտերիաներով յոգուրտ։ Ամեն օր օգտագործելու դեպքում կկարողանաք մեծացնել բիֆիդոբակտերիաների և լակտոբակտերիաների քանակը, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության համակարգին։ Դրանք լավացնում են նյութափոխանակությունը և կանխարգելում որովայնի փքվածությունը։ Օգտագործեք բնական յոգուրտ. համը լավացնելու համար կարող եք միրգ ավելացնել։
6. Բանան։ Նատրիումով հարուստ մթերքը կարող է փքվածության պատճառ դառնալ։ Բանանը հարուստ է կալիումով, իսկ կալիումի և նատրիումի հավասարակշռված մակարդակն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր