Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը
Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի, Նորատուս բնակավայրի գազասպառողների, «Անդ-Մարիամ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՃՇՇ» ԲԲԸ-ի, «Վերադարձ 1» ՍՊԸ-ի գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 24-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 35-րդ փողոցի, 37-րդ փողոցի, 37-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 39-րդ փողոցի, 41-րդ փողոցի, 41-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 43-րդ փողոցի, 45-րդ փողոցի առանձնատների, Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 24, 125/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սպանդարյան, Զորյան, Տերյան փողոցների, Գ.Նժդեհի 1-ին, 2-րդ փակուղիների գազասպառողների գազամատակարարումը։
