ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ          Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի բանակի թվաքանակը մեծացվում է ՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում       Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը. իսրայելցի գիտնականներ    

08 սեպ 2017 15:10

Դիմակ՝ մաշկի մուգ հետքերից ազատվելու և գույնը հավասարեցնելու համար

 

Դիմակ՝ մաշկի մուգ հետքերից ազատվելու և գույնը հավասարեցնելու համարԳեղեցիկ ու առողջ մաշկ ունենալը շատերի համար անհասանելի երազանք է թվում: Մարդիկ հսկայական գումարներ են վատնում մաշկը խնամող ու գունաբացող թանկարժեք քսուքներ գնելու համար և հաշվի չեն առնում, որ այդ քսուքները կարող են վնասակար լինել մաշկի համար: Սակայն մաշկի վիճակն էլ ավելի վատացնելու փոխարեն կարելի է օգտագործել բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական դիմակ, որի բաղադրիչները կան բոլորի խոհանոցում: Այս դիմակը ոչ միայն սնուցում է մաշկը, այլև գունաբացում է այն և ազատում մուգ հետքերից:

Բաղադրությունը.

·        1 ճ.գ. մեղր,

·        1 ճ.գ. յոգուրտ, 

·        1 թ.գ. կիտրոնի հյութ:

Օգտագործման եղանակը.

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է խառնել բաղադրիչները, մինչև ստացվի համասեռ զանգված: Դիմակը հարկավոր է քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև մաքրել այն: Դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել երեկոյան, քանի որ այն մաքրելուց հետո մաշկը կարող է մի փոքր կարմրել:

Այս դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական երկու անգամից ոչ ավել: Ընդ որում՝ այն հարմար է մարմնի ցանկացած հատվածի մաշկի համար: Ժամանակի ընթացքում այն կազատի մուգ հետքերից և կհավասարեցնի մաշկի գույնը:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար: 

Նյութի աղբյուրը՝ thehealthycentral.com



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր