Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

14 սեպ 2017 14:45

Գևորգ Կոստանյանը` ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին.Տեսանյութ

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկվում են բազմաթիվ գործեր, որտեղ ուղղակի և անուղղակի քննարկվում է Ղարաբաղի ոչ թե միջազգային կարգավիճակի հարցը, այլ պետության ատրիբուտիկային վերաբերող հարցերը, որովհետև պետությունը որպես այդպիսին ունի մի շարք հատկանիշներ, որոնք սահմանված են Մոնտեվիդիոյի կոնվենցիայով:

Մինչ այդ պահը, երբ ՄԻԵԴ-ում սկսեց քննարկվել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Ղարաբաղի պետականությանը վերաբերող հատկանիշների առկության հարցը երբևէ իրավական հարթության մեջ չէր քննարկվել: Այն քննարկվել է բացառապես քաղաքական կամ հասարակական-քաղաքական կոնտեքստներում: Եվ Եվրոպական դատարանում վարույթների ընթացքում առաջին ֆորմատն է, երբ մենք քննարկման առարկա դարձնում ենք Ղարաբաղի կարգավիճակի և դրանից բխող, դրա հետևանքով առաջացող հարցերի լուծումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր