17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

15 սեպ 2017 17:35

Խնձորի դիետա. 7 կիլոգրամ 7 օրում

 Խնձորի դիետա. 7 կիլոգրամ 7 օրում
Խնձորի դիետան համարվում է ամենահեշտ և արդյունավետ դիետաներից մեկը: Նրա տևողությունը 7 օր է, իսկ արդյունքը' մոտ 7 կիլոգրամի կորուստ: Կարող են խնձորով դիետա պահել նաև նրանք, ում առողջական խնդիրների պատճառով հակացուցված են ուրիշ դիետաները:
7 օրվա համար Ձեզ անհրաժեշտ է՝
1ին օր' 1 կգ խնձոր,
2-րդ օր' 1.5 կգ խնձոր,
3-րդ օր' 2 կգ խնձոր,
4-րդ օր' 2 կգ խնձոր,
5-րդ օր' 1.5 կգ խնձոր,
6-րդ օր' 1.5 կգ խնձոր,
7-րդ օր' 1 կգ խնձոր:
Դիմանալ 7 օր միայն խնձոր ուտելով շատ բարդ է, բայց արդյունքը, հավատացեք, Ձեզ կգոհացնի: Եթե սիրում եք խնձոր, ապա այս դիետան հենց Ձեզ համար է: Կարող եք խմել նաև կանաչ թեյ և ջուր, ինչքան կկամենաք: Իսկ նրանք, ովքեր չեն դիմանա այս խիստ դիետային, կարող են օրվա ընթացքում խմել նաև 2 բաժակ կեֆիր: Իսկ ծայրահեղ դեպքում, սկսած 5-րդ օրից, կարող եք օրվա ընթացքում մի փոքրիկ կտոր սև հաց ուտել: Չկան սահմանափակումներ նաև խնձորի տեսակների, գույնի հարցում:
Բացի նիհարելուց խնձորի դիետան օգտակար է նաև մի քանի հիվանդությունների ժամանակ, ինչպես տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում: Այս հիվանդությունն ունեցողնեը կարող են օգտագործել միայն քաղցր խնձորներ: Գաստրիտի դեպքում նույնպես օգտակար է այս դիետան, բայց հակացուցված են քաղցր խնձորները: Իսկ եթե սիրտ-անոթային հիվանդություններ ունեք, ապա 1 կգ խնձորին ավելացրեք մինչև 100 գ շաքարավազ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր