«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 սեպ 2017 15:43

100 տարի հետո էլ ՀՀ-ն տառապում է տեր գտնելու հիվանդությամբ

Հայացք մամուլի ակումբում ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը խոսեց անկախության 26 ամյակի մասին:
Արամ Մանուկյանն անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ հողերի վերադարձի մասին հայտարարությանը նշեց. «Ապշած  եմ, ասում է, թե այդ տարածքները պետք է վերադարձվեն, որպեսզի հանգուցալուծումը չձախողվի: Տարածքները հանձնելու մասին ասում է ոչ թե որպես հարցի լուծում, դրա փոխարեն ինչ ենք ստանում, այլ՝ խնդրի հանգուցալուծումը չվտանգելու համար: Եվրոպացիների խոսնակ է ինքն աշխատում, եռանախագահների ասածն է ասում: Սակայն ո՞րն է ՀՀ-ի շահը»: 
Արամ Մանուկյանի կարծիքով ՀՀ-ն կարող է հաջողություն ունենալ այն ժամանակ, երբ մեր տարածաշրջանում գերտերությունների շահերը ոչ թե բախվեն, այլ համընկնեն. «Ղարաբաղյան ազատագրական պատերազմի ժամանակ մենք հաղթել ենք նրա համար, որ մեծ տերությունների շահերը ՀՀ-ում համընկել են: Մենք հաց ստացել ենք ԱՄՆ-ից, զենք՝ ՌԴ-ից, մի այլ բան՝ արաբական երկրներից, որևէ մեկը ՀՀ-ին չի մեղադրել իր գործողությունների համար: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի փառահեղ դիվանագիտության արդյունքն էր»,- նկատեց Արամ Մանուկյանը: 
Իսկ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գաղափարը Արամ Մանուկյանի կարծիքով անհեռատես է. «Շրջափակման մեջ գտնվող երկիրը նման կտրուկ ու չկշռադատված քայլեր չի կարող անել: Մեջբերեմ Վանո Սիրադեղյանին՝ 4-րդ դարից սկսած մեր քաղաքական միտքը կանգնել է. «Արևելք, թե Արևմուտք, Բյուզանդիա, թե Պարսկաստան, միշտ վիճել են իրար հետ, ասել՝ այն մեկը դավաճան է, մյուսը հայատյաց է: Նույն այս խնդիրը Լեոն է դրել, սակայն 100 տարի հետո էլ ՀՀ-ն տառապում է տեր գտնելու հիվանդությամբ: Տեր պետք չէ ընտրել, տերը հայ ժողովուրդն է ու իր անկախությունը: Կա ՀՀ-ի շահ, որն ասում է՝ բոլորի շահերը բեր տեղավորի»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր