Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

05 հոկ 2017 16:15

Պաշտպանեք սիրտը, ամրացրեք ոսկորները, նվազեցրեք խոլեստերինի մակարդակը

 Պաշտպանեք սիրտը, ամրացրեք ոսկորները, նվազեցրեք խոլեստերինի մակարդակը
Budetezdorovy.ru-ն գրում է, որ եգիպտացորենի հյութը A, B, C վիտամիններ, ածխաջրեր, ֆոլաթթու, մագնեզիում, ֆոսֆոր, ճարպաթթուներ է պարունակում, ինչպես նաև լյուտեին, որը պաշտպանում է սրտի առողջությունը և կանխարգելում մկանների դեգեներացիան։
Կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները։
Նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։
Նպաստում է կենտրոնական նյարդային համակարգի առողջության պահպանմանը։
Ամրացնում է ատամներն ու ոսկորները։
Հակաօքսիդանտ է։
Օրգանիզմն օգտակար նյութերով հարստացնելու համար կարող եք պատրաստել այս ըմպելիքը։
Բաղադրիչներ
5 բաժակ մաքրած եգիպտացորեն
5 թեյի բաժակ մշկընկույզ
800 մլ ջուր
1 թեյի գդալ վանիլին
200 մլ յուղազրկված կաթ
5 ճաշի գդալ շաքար
դարչինի մեկ փայտիկ։
Պատրաստման եղանակը։ Եգիպտացորենի վրա 200 մլ ջուր լցրեք, ամբողջ գիշեր դրեք սառնարանում։ Առավոտյան ավելացրեք մնացած ջուրը, դարչինը, դրեք կրակին։ Երբ խառնուրդը եռա, դանդաղեցրեք կրակը, թողեք այնքան, մինչև եգիպտացորենը եփվի։ Ավելացրեք մնացած բաղադրիչները, ևս 5 րոպե թողեք կրակին։ Երբ ըմպելիքը սառչի, 4 ժամ թողեք սառնարանում։
Օգտագործման եղանակը։ Ըմպելիքը խմեք օրվա ընթացքում 3 անգամ։ Ցանկության դեպքում ավելացրեք վանիլին ու մշկընկույզ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր