Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

13 հոկ 2017 19:20

Ազատվում ենք մակաբույծներից, խոլեստերինից, փորկապությունից

 Ազատվում ենք մակաբույծներից, խոլեստերինից, փորկապությունից
 Դդմի սերմերի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Դդմի սերմերը հագեցած ճարպաթթուներ են պարունակում (44-55 տոկոս), մանրաթելեր (23-27 տոկոս), սպիտակուցներ (37-40 տոկոս), հանքանյութեր, հատկապես ցինկ, մագնեզիում, կալիում, վիտամիններ, ֆոլաթթու և այլ սննդարար նյութեր։
Դդմի սերմերը հակաբորբոքային հատկություն ունեն, սակայն հաշվի առեք, որ աղի և տապակած սերմերը բուժիչ հատկություններ և սննդային արժեք չունեն։
Դդմի սերմերն օգտակար են սրտի առողջությանը։ Դրանցում պարունակվող յուղի բաղադրությունը համադրելի է ձիթապտղի յուղի բաղադրությանը։
Դդմի սերմերն օգտակար են բարձր ճնշման դեպքում։ Դդմի սերմերը հարուստ են կալիումով, որը կարևոր նշանակություն ունի զարկերակային ճնշման վերահսկման համար։
Դդմի սերմերն օգտակար են փորկապության դեպքում։ Այս սերմերը մեծ քանակով մանրաթելեր են պարունակում և ամենօրյա օգտագործման դեպքում կարող են լավ միջոց դառնալ՝ փորկապության կանխարգելման և խնդրի լուծման համար։
Դդմի սերմերը դրական ազդեցություն ունենում մաշկի, մազերի, տեսողության վրա։ Այս սերմերը հարուստ են վիտամին E-ով, հակաօքսիդանտ հատկություններ ունեն և դրանց ամենօրյա օգտագործումը կարող է օգնել պայքարել վաղաժամ ծերացման դեմ։ Բացի այդ՝ դդմի սերմերը հարուստ են վիտամին A-ով, որը կարող է օգնել կանխարգելել աչքի հիվանդությունները։
Դդմի սերմերն օգնում են ազատվել մակաբույծներից։ Երեխաների դեպքում խորհուրդ տրվող չափաբաժինը կազմում է 100-150 գրամ, մեծահասակների դեպքում՝ 200-250 գրամ՝ քաղցած վիճակում։
Դդմի սերմերը կարող են օգնել ասթմայի, հազի և բրոնխիտի դեպքում։
Բաղադրիչներ
60 գրամ դդմի սերմեր
2 ճաշի գդալ բնական մեղր
200 մլ մաքուր ջուր
20 կաթիլ պրոպոլիսի թուրմ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Օրվա ընթացքում 5 անգամ օգտագործեք 1 թեյի գդալ։
Դդմի սերմերը կօգնեն ազատվել փորկապությունից, նվազեցնել խոլեստերինի, տրիգլիցերիդների մակարդակը։ Սերմերը թրջեք ջրով, թողեք մի քանի ժամ։ Չորացրեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Չորացած սերմերը մանրացրեք բլենդերում։ Ալյուրը պահեք փակ տարայում։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել 3 ճաշի գդալ։ Այն կարող եք ավելացնել պատրաստի ապուրներին, աղցաններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր